Պատասխանատվությունը չպետք է գցել ՌԴ-ի վրա. Ալավերդյանը` ՀՀ իշխանության քայլերի մասին
Հայաստանի իշխանության բոլոր հայտարարությունները, թե ամբողջ պատասխանատվությունը Ռուսաստանն է կրում, մասնակի են ճշմարիտ։ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծմանը։
«Եռակողմ հայտարարության ամենաշահագրգիռ կողմը Ռուսաստանը չէ, որն ուղղակի միջնորդ պետություն է։ Հայաստանը եռակողմ հայտարարության տակ դրել է իր ստորագրությունը։ Այս հակաազգային շահերին ուղղված քաղաքականության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի այսօրվա իշխանությունը։ Ես զարմանում եմ, որ դեռ կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ Հայաստանը չպետք է կողքից կանգնի, նայի, թե ինչ է անում միջնորդ երկիրը»,–ասաց Ալավերդյանը։
Նրա խոսքով` եթե նաև դիտարկենք, թե ինչպիսի բազմերեսանի քաղաքական հայտարարություններով է հանդես գալիս այս կամ այն պաշտոնատար անձը, ապա միանգամայն պարզ կդառնա, որ կատարվածը պարզապես գրգռում է ռուսաստանյան կողմին։
«Պետք է հստակեցնենք, որ Արցախում այսօր ռուս զինվորն է կանգնած զենքը ձեռքին։ Պետք է խելք ունենան (իշխանությունը. խմբ), չխռովեն միջնորդից և գնան, աղաչեն այլոց, որոնք հստակ հայտարարել են, որ Ադրբեջանի դեմ իրենք ոչ մի պատժամիջոց չեն ձեռնարկի և չեն հավակնում ռազմական ուժով օգնելու Արցախի անվտանգությանը»,–ասաց Ալավերդյանը։
Նա ընդգծեց` միանգամայն պարզ է, որ Արցախի միջազգային ճանաչումը հենց անվտանգության ամենամեծ երաշխիքն է, որը չկա։
Ալավերդյանի խոսքով` մյուս կողմից Ադրբեջանը շարունակում է առաջ մղել իր լկտի պահանջատիրական նկրտումները` խոսելով գոյություն չունեցող Արևմտյան Ադրբեջանից, որի տակ հասկանում է Հայաստանը։
«Այսքանից հետո չհասկանալ, թե ինչ նշանակում խաղաղության օրակարգ, բերել ամբողջովին կեղծ հիմնավորումներ ու պղծել այդ սուրբ խոսքը` խաղաղությունը, նշանակում է, որ այս իշխանությունները ոչ թե չհասկանալով, ակամա, այլ նրանք հենց եկել են Արցախը Ադրբեջանին բռնակցելու, որը, ինչպես տեսնում ենք, անում են»,–ասաց նա։
Ալավերդյանը շեշտեց, որ միայն մանկամիտ մարդիկ չեն հասկանում, որ իրարից առանձին գոյություն ունենալ չեն կարող Արցախի անվտանգությունն ու Հայաստանի անվտանգությունը։ Միայն միասնական անվտանգությունն է այսքան տարիներ լուծել առաջացած բոլոր խնդիրները։

Աղբյուրը` armeniasputnik.am