Քաղաքական

24.04.2023 10:40


Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

Ֆրանսիան դատապարտում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ֆրանսիական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանի քայլերը «հակասում են պարտավորություններին, որոնք ձեռք են բերվել կրակի դադարեցման համաձայնագրի շրջանակում և վնասում են բանակցային գործընթացին»։

«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետևել միջազգային պարտավորություններին, մասնավորապես, կյանքի կոչել փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները, որոնք պարտադիր են համարվում։

Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ տեղաշարժը՝ երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրականության շարունակական մատակարարումը բնակչությանը»,-ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը