Լրահոս

07.10.2011 12:10


Նիկոլա Սարկոզի. «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան»

Ֆրանսիայի հրապարակում քիչ առաջ բացվեց Օգյուստ Ռոդենի «Ժյուլ Բաստիեն Լըպաժի» արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին:

Բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու պետական այցով Երևանում գտնվող Նիկոլա Սարկոզին: Ներկաների թվում էր Շարլ Ազնավուրը: Ֆրանսիայի նախագահն իր ելույթի վերջում հայերենով արտասանեց «Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան» ինչը ներկաների կողմից բուռն ծափահարությունների արժանացավ: Սարկոզին հայերենով արտաբերեց «,ցեղասպանության» բառը՝ ընդգծելով, որ 1915 թվականի իրադարձությունները պետք է անվանել հենց Ցեղասպանություն:

Այս խորագրի վերջին նյութերը