Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել Սոթքի հանքի աշխատակիցների ուղղությամբ
Այսօր առավոտյան Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները ցանկացել են բարձրանալ հանքավայր, որպեսզի կատարեն իրենց աշխատանքը, սակայն ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել աշխատակիցների ուղղությամբ, որից հետո աշխատակիցները հեռացել են հանքի տարածքից։
«Հրապարակի» հետ զրույցում աշխատակիցներից մեկը նշեց, որ հայկական կողմի պատասխան կրակոցների արդյունքում ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակել։
Աշխատակիցները բողոքի ակցիա են պատրաստվում իրականացնել՝ փակելով Երևան-Սևան մայրուղին։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գեոպրոմայնինգ ընկերությունից, սակայն հրաժարվեցին մեկնաբանություն տալ:

Աղբյուրը՝ «Հրապարակ»