Կարծիք

22.04.2023 18:43


Չարենցավանում հանդիպման ընթացքում քննակեցինք երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները

Չարենցավանում հանդիպման ընթացքում քննակեցինք երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները

Այսօր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Աշոտ Սիմոնյանի և Հայաստան խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ այցելել ենք Չարենցավան քաղաք, որտեղ հանդիպում ունեցանք մեր հայրենակիցների հետ։

Հանդիպման ընթացքում քննակեցինք երկրում ստեղծված իրավիճակը, դրանից դուրս գալու ուղիները, լսեցինք հայրենակիցների առաջարկները, պատասխանեցինք հուզող հարցերին:

Մարզերում ընդդիմադիր օջախների ձևավորումը և մարզային բնակչության հետ ամենօրյա աշխատանքը շատ կարևոր է անհրաժեշտ ներուժի կուտակման տեսանկյունից։

Հետևաբար, մեծապես կարևորելով նման հանդիպումները, դրանք լինելու են շարունակական:

Առաջիկա շաբաթվա մարզային այցերի գրաֆիկը հետևյալն է.

- ապրիլի 26-ին Տավուշի մարզ: Ժամը 18:00-ին Իջևան քաղաքի Աշոտ Մելիքբեկյան 5 հասցեում գտնվող սրահում,

- ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզ: Ժամը 16:00-ին, Մարտունի քաղաքի «Վան» հանդիսությունների սրահում, -ապրիլի 29-ին ժամը 19:00-ին` Գավառ քաղաքի Ազատության 11/27 հասցեում գտնվող ՀՅԴ գրասենյակում,

- ապրիլի 30-ին Արագածոտնի մարզի Արագածոտն, Ոսկեվազ, Օշական գյուղերում:

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը