Լրահոս

07.10.2011 11:04


ՄԱԿ. «Սիրիայում զոհերի թիվն անցել է 2900–ից»

ՄԱԿ. «Սիրիայում զոհերի թիվն անցել է 2900–ից»

«ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը փոխանցում է, որ Սիրիայում մարտից շարունակվող անկարգությունների զոհերի թիվն անցել է 2900–ից։ Նման տվյալներ է հրապարակել ՄԱԿ–ի՝ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի աշխատակազմը։

«Մեր հավաստի աղբյուրների օգնությամբ մենք պատրաստել ենք ավելի քան 2900 մարդու անուններով ցուցակ»,–հաղորդել է միջազգային կազմակերպության մամլո քարտուղար Ռուպերտ Քոլվիլը՝ նշելով, որ ցուցակում են ընդգրկված նաև առևանգվածների անունները, որոնց առևանգման հանգամանքները ցույց են տալիս, որ նրանք սպանվել են։

Քոլվիլը նաև պատմել է, թե ՄԱԿ–ի՝ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի աշխատակազմը պատրաստել է նաև գաղտնի ցուցակ, որում նշված են այս սպանությունների մեջ 50 մեղադրվողների անուններ։ Կազմակերպությունն այդ ցուցակը կփոխանցի Միջազգային քրեական դատարանին, եթե ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունի, որ այս հարցի քննարկումը Հաագայի դատարանի իրավասության տակ է։

Այս խորագրի վերջին նյութերը