Փաշինյանին թվում է, թե ինքնորոշում նշանակում է ինքն է որոշում՝ իր զրոյական կետով․ Արմենուհի Կյուրեղյան (տեսանյութ)
«Սիրելի հայրենակիցներ, ներկայացվում է թե կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը համապատասխանում է իրենց խոստումներին, թե ոչ, թե արդյոք օրվա իշխանությունները չեն դավաճանել հանրությանը, իրենց իսկ ընտրողներին, կատարել են այն ամենը, ինչ խոստացել են»,-ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
«Ի՞նչ ասաց մեր երկրի վարչապետի պաշտոնը ներկայացնող անձը երկու օր առաջ այս ամբիոնից, իսկ որքանո՞վ է իրատեսական, որ Ադրբեջանի գործողությունները կլինեն խաղաղությանը միտված և եթե քաղաքական, դիվանագիտական մակարդակում կոմպրոմիսներ ձեռք բերվեն, որքանո՞վ դրանք ընդունելի կլինեն քաղաքացիների համար, որքանո՞վ թույլ կտան այդ կոմպրոմիսների երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը։ Մենք պետք է հասկանալի դարձնենք մեր մտքերը և գործողությունները ՀՀ քաղաքացիների համար, իսկ երբ հասկանան՝ նրանք դա կընդունեն։ Ինչպիսի ինքնավստահություն, այս անձը հայտարարում է , որ ինչ-որ ցավոտ կոմպրոմիսների է գնալու, և դուք, սիրելի հայրենակիցներ, կհասկանաք և կընդունեք։ Կասեք, թե ի՞նչ ցավոտ կոմպրոմիսների եք պատրաստվում գնալ։ Այս մարդը չարաչար սխալվում է, որովհետև նա մոռանում է, որ ՀՀ քաղաքացիները՝ առաջին հերթին հենց իր ընտրողները, իրեն նման լիազորություններ չեն տվել։ Դուք ստացել եք այդքան մանդատ իրականում հանրությանը խաբելու արդյունքում։ Նախընտրական ծրագրով, կառավարության ծրագրով խոստացել եք մի բան, արել եք լրիվ հակառակը։ Ձեր ծրագրում խոստացել եք Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորմանը հասնել ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո ինքնորոշման իրավունքի հիման վրա, բայց երկու օր առաջ հայտարարվում է, որ ինքը ունի ազգերի ինքնորոշման իրավունքի սեփական սահմանումը, որը բացարձակ կապ չունի միջազգայնորեն ընդունված սահմանման հետ»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանին թվում է, թե ինքնորոշում նշանակում է ինքն է որոշում՝ իր զրոյական կետով․
«Ինքն իրեն դնում է ամեն ինչի սկզբնակետում, բայց մոռանում է, որ զրայական կետ գաղափարի մեջ բանալի բառը զրոն է։ Այս մարդը խոստովանեց, որ Ձեզ խաբել է, դավաճանել է իր խոստումին, դավաճանել է Ձեզ, դավաճանել է վարչապետ դառնալիս իր տրված երդմանը, հետո էլ գլուխ է գովում, որ կհասկանաք, և ինքը պետք է գնա ցավոտ կոմպրոմիսների՝ թեկուզ վստահ չէ, որ դրանք կապահովվեն իր կողմից այդքան չարչրկված խաղաղությունը։ Նա հայտարարեց հետևյալը՝ «Ես Ձեզ խաբեցի, ես Ձեզ դավաճանեցի դրժելով իմ խոստումները, երդումը ու Դուք ինձ հավատացիք, ուրեմն Դուք եք մեղավոր, չհավատայիք, չխաբվեիք»։ Սա է այս կառավարության կատարաողականի հաշվետվության բուն էությունը։ Այո, միգուցե հանրությունը մեղավոր է, որ հավատաց ձեզ, բայց համոզված եղեք, որ արել եք ամեն հնարավոր, որ հանրությունը այլևս չհավատա ձեր սուտ խոստումներին, երդումներին, արել եք ամեն ինչ, որ հանրությունը ճանաչի ձեզ, իմանա, որ դավաճանել եք իր վստահությանը, դավաճանել եք ձեր խոստումներին, ավելի ու ավելի դավաճան վանկարկումների, նետված անձրևանոցը, վառված դրոշը վկա։ Փաշինյանը ամենից շուտն է դրանում համոզվել, հակառակ պարագայում չէր վախենա և հանրության մեջ այսքան ոստիկանական պատնեշով չէր տեղափոխվի, այսօր ԱԺ դահլիճում այսքան թիկնապահներով չէր ներկայանա»,-ասաց պատգամավորը։
Արմենուհի Կյուրեղյանը նշեց, որ Փաշինյանը երևի իր թիմից էլ է վախենում, չէ որ հայտարարել է, Արցախը, արցախահայությունը ադրբեջանական լինելու, Ադրբեջանի կազմի մասին, իսկ իր թիմակիցը խոտացել է կտրել այն մարդու լեզուն ու ականջները, ով հայ ժողովրդին կանվանի ադրբեջանաթուրքական, մյուսն էլ խոստացել է՝ եթե պետք լինի էլի կթքի․
«Ընթերցելով Մադրիդյան փաստաթղթում ընդգրկված մի կարևոր պահանջի, այն է 1988թ․-ին Արցախի բնակչության ազգային համամասնության պահպանման մասին, իսկ Փաշինյանը խոսում է համամասնության հետ ընդհանրապես աղերս չունեցող երկու ադրբեջանցիների հնարավոր վեց զավակների ու տասներկու թոռների մասին։ Այս մարդը կարծում է, որ շատերը չեն հասկանում՝ ինչ բան է համամասնությունը, նա նույնիսկ չի էլ պատեկարցնում, թե ինչ անհեթեթ օրինակ բերեց։ Երեկ խոսվեց այն մասին, որ ընդդիմադիրները դեռևս 1918թ․-ից ասում էին, թե այս իշխանությունները եկել են Արցախը հանձնելու, դուք Արցախը հանձնեցիք, որ ընդդիմադիրները սուտ դուրս չգա՞ն, իզուր, ընդդիմադիրներին նման զոհողություն պետք չէր։ Նման միտք հայտնողներից մեկն էլ ես եմ եղել, ես ասել եմ ու կրկնում եմ, որ ես ունեմ ողջամիտ կասկած առ այն, որ ձեր ուժը եկել է հստակ ծրագրով՝ Արցախը հանձնելու ծրագրով, ովքեր կփորձեն հակադարձել ինձ, կառաջարկեմ մի վարժություն անել, ինչ կանեիք դուք, եթե պահանջվեր որևէ X երկրին հասցել կապիտուլացիոն պայմանագրի ստորագրման, նշեք այդ քայլերի հաջորդականությունը և դրանք փորձեք համեմատել այս ուժի քայլերի հետ»,-ասաց նա։