Անգամ Ալիևն է հրապարակավ հայտարարել՝ ինձ «Մադրիդյան սկզբունքներով» պարտադրում էին ճանաչել ԼՂ անկախությունը, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև»․ Արծվիկ Մինասյան
Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Այս մասին Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման շրջանակներում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի վերաբերյալ վերջերս արված հայտարարություններին:
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սևով սպիտակի վրա գրված Մադրիդյան սկզբունքները խեղաթյուրում այն դեպքում, երբ անգամ Իլհամ Ալիևը՝ հանցագործ, ցեղասպան Իլհամ Ալիևը, ինքն է հրապարակավ հայտարարում, որ ««Մադրիդյան սկզբունքներով» փակ դռների ետևում ինձ պարտադրում էին, որ ես ճանաչեի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկախությունը»: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չհետևի կամ չգնահատի այս իրավիճակը (Ալիևի ներկայացրած այս իրավիճակը-Tert.am)»,-ընդգծեց դաշնակցական պատգամավորը:
Շարունակելով իր հարցադրումները՝ օրենսդիրն ասաց. «Եվ ինչո՞ւ պետք է խեղաթյուրվի թե՛ 1989 թվականի ԼՂ ինքնավար մարզի որոշումը միանալ Հայաստանի հետ՝ դա շփոթելով 1991 թվականին արդեն ԼՂ ժողովրդի կողմից անկախության հռչագրի ընդունմամբ անկախության գործընթացի իրականացման հետ: Եվ որ ամենակարևորն է. նույն Ադրբեջանի Հանրապետությունն անկախացել և հիմք է ընդունել միայն իր Առաջին Հանրապետությունը՝ չեղարկելով Խորհրդային Միության անդամակցության վերաբերյալ փաստաթուղթը: Ինչո՞ւ հանկարծ պետք է ԼՂ կարգավիճակի հարցը, կամ ԼՂՀ-ն դիտարակվի Խորհրդային Ադրբեջանի կոնտեքստում, այն դեպքում, երբ որ Ադրբեջանի Հանրապետությունն ինքն է հրաժարվել լինել ԽԱ-ի իրավահաջորդը, ինչո՞ւ է ուրեմն Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև»: Նկատի ունեմ հիմնավորումները: Ինչո՞ւ է ավելի հիմնավորում, որքան նրանք չեն անում դա: Իմ կարծիքով՝ պատասխանը մեկն է. այս ձախողված քաղաքականության մեջ փորձ է արվում գտնել մեղավորներին»:
«Ես խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ՝ պե՛տք չի դա անել, հետևե՛ք Ձեր իսկ առաջարկներին, պարո՛ն Փաշինյան: (Փաշինյանը - Tert.am) Ասում էր՝ «գտնենք ելք»: Ելքը գտնենք, բայց պետք չի անել հղումներ, կատարել ոչ իրական փաստարկումներ, որն ավելի է վատացնում իրավիճակը: Արցախի Հանրապետության ինքորոշման իրավունքը նաև նույն միջազգային մանդատ ունեցող երկրների կողմից կարևոր է համարվել, հարկ է սրբորեն պահպանել այս իրավունքը: Այո՛, արցախյան կոնֆլիկտը լուծված չէ, և սա պետք է լինի Հայաստանի պաշտոնական տեսակետը: Այդ կոնֆլիկտի լուծման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-շարունակեց պատգամավորը:
Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Ալմա-Աթայի հռչակագրի հայտարարմամբ չի ապահովվում ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը: «Ադրբեջանը չի գնում այդ քայլին, նա ինչքան ուժի ունի, ինչքան հնարավորություն ունի, սեղմելու է, ոչնչացնելու է: Ավելին՝ նույն Ալմա-Աթայի հռչակագրի, որը հաջորդել է ԱՊՀ ստեղծման մասին արձանագրությանը, այդ արձանագրության վավերացման ժամանակ կատարված վերապահումը պետք է լինի նաև մեր ու համանախագահ երկրների համար կարևորագույն ուղղություն: Իսկ այդ վերապահումն ասում է, որ ԱՊՀ անդամ կարող են լինել ԽՍՀՄ նաև այն երկրները, այն տարածքները, որոնք ԽՍՀՄ օրենքներին համաձայն իրականարել են անկախության հանրաքվե: Այդպիսի չափանիշին բավարարում էր ԼՂՀ-ն: Ինչո՞ւ ուրեմն մենք սա չենք դարձնում մեր քաղաքական կարևորագույն առաջընթացը, հնարավորությունը»,-հայտարարեց խորհրդարանականը:

Աղբյուրը` tert.am