Հրատապ մեկ անձից գնումով. իշխանությունը շտապում է հայ-թուրքական սահմանին՝ Մարգարայում մաքսատուն կառուցել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 21-ի նիստում որոշեց գումար հատկացնել Արմավիրի Մեծամոր համայնքի Մարգարա բնակավայրում (հայ-թուրքական սահման) մաքսակետ կառուցելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների համար:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նշված տարածքում մաքսային հսկողության գործընթաց իրականացնելու նպատակով՝ նախատեսվում է կառուցել նոր մաքսակետ, որի համար ներկա պահին անհրաժեշտ է կազմել շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթեր։
Մաքսակետի կառուցման և դրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ձեռքբերման համար նախատեսված են խիստ սահմանափակ ժամկետներ, դրա համար անհրաժեշտ է շինարարական և նախագծման աշխատանքները կատարել զուգահեռ` փուլային տարբերակով:
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման պահանջվող գումարը կազմում է 28 մլն 291 հազար դրամ:
Նախագծումն իրականացնողը «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ն է: Շինարարական աշխատանքների իրականացնող գլխավոր կապալառուն «Արտկոն» ՓԲԸ-ն է (2019թ. COVID-19 շրջանակներում կառուցել է Նորքի Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային հատվածը), ենթակապալառուն՝ «Սահակյանշին» ՓԲԸ-ի, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը «Տամո-Շին» ՍՊԸ-ն»: Նրանց հետ կնքվել են պայմանագրեր:
Շինարարական աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով կազմում է 732 մլն 805 հազար դրամ, որի համար հետագայում ՀՀ 2023 թվականի պետական բյուջեից անհրաժեշտ կլինի հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, քանի որ ՊԵԿ-ի միջոցների հաշվին իրականացնելը հնարավոր չէ:
Ելնելով վերոգրյալից Նախագծով նախատեսվում է իրականացվող աշխատանքները և ծառայությունները ձեռք բերել հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով:
Հիշեցնենք, որ Մարգարայի կամրջից այն կողմ հայ-թուրքական սահմանն է, որը փակ է 1993 թվականից, 30 տարվա փակ սահմանները կարճատև՝ մեկ-երկու անգամ բացվեցին այս տարվա փետրվարին, երբ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիայի երկրաշարժի հետևանքով տուժածներին։