Եթե ժամանակին պայքար տարվեր և Ադրբեջանում աճեցվեին մարիակարապետյաններ, ապա այժմ Ադրբեջանը ոչ միայն հրաժարված կլիներ Արցախից
ՔՊ֊ական պատգամավոր Մարիա Կարապետյանի` ԱԺ֊ից հնչեցված ելույթին բովանդակային մասով չեմ անդրադառնա, դա իմ արժանապատվությունից ցածր գործ է։
Մի բան կասեմ` թշնամու հաջողություններից և փայլուն արդյունքներից է հայոց մեջ մարիակարպետյաններ ստեղծելն ու ներդնելը, որի շնորհիվ այդ նույն թշնամին ստացել է անսահմանափակ հնարավորություններ։
Որևէ մեկի մոտ կասկած կարո՞ղ է լինել, որ եթե Մարիա Կարապետյանի 《գաղափարները》ներդրվեն Իսրայելում, ապա այն մի քանի օր անց կդադարի գոյություն ունենալ։
Ի դեպ, Իսրայելում մի՞թե Մարիա Կարապետյանի չափ խելք չունեն, որ իրենց երազանքի պետությունն ունենալով` ախմախի նման չեն բավարարվում։ Արդ, 1948 թ. ստանալով 12.000 կմ քառ., մի քանի տարի անց, ականջալուր չլինելով Մարիա Կարապետյանի 《պետականակերտ》թեզերին, սկսեցին աջուձախ պատերազմել` երկրի տարածքը հասցնելով 22.000 քառ. կմ։ Եվ զարմանալիորեն Իսրայելն այսօր ագրեսոր չէ, ոչ էլ տարածքներ զիջելու դիմաց խաղաղություն մուրացող ստրուկների իշխանության տակ կործանվող երկիր։
Եթե ժամանակին պայքար տարվեր և Ադրբեջանում աճեցվեին մարիակարապետյաններ, ապա այժմ Ադրբեջանը ոչ միայն հրաժարված կլիներ Արցախից, այլև Քռի ողջ աջափնյակից, իսկ Ադրբեջանի տեղում կլինեին Լեզգիստանի, Շաքիի, Շիրվանի և Թալիշստանի պետական կազմավորումները։
Մարիա Կարապետյանի թեզերով առաջնորդվող ուզածդ կայսրություն, այդ թվում` Մարիա Կարապետյանի սիրելի Բրիտանիան, Թուրքիան, ԱՄՆ֊ն, մի քանի ամսում կդադարեին գոյատևել։ Մարիա Կարապետյանի 《գաղափարներով》առաջնորդվող աշխարհում երկրների սահմանները պիտի քարանային, պատմական շարժընթացը պիտի կանգ առներ...
Մի բան միայն չենք կարող չգնահատել Մարիա Կարապետյանի գործում. նա իր այս《գաղափարները》, որոնց հիմքում իրականում Արցախից հրաժարվելու և ՀՀ֊ն կործանելու ադրբեջանաթուրքական դավաճանական ծրագիրն է, կարողանում է մատուցել 《պետականակերտության》զգեստով։

Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից