Լրահոս

07.10.2011 10:10


ՀԱԿ–ը մերժել է Վանուշ Խանամիրյանի հոգեհանգստի կապակցությամբ թեկուզ մի երկու ժամով հանել Ազատության հրապարակի վրանները

ՀՀ ժողովրդական արտիստ, հայկական պարի լեգենդ Վանուշ Խանամիրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել էրն կառավարական հանձնաժողով հաշվի առնելով մշակութային գործիչների խնդրանքը և այն հանգամանքը, որ մարդկային մեծ հոսք է սպասվում՝ որոշել է արտիստի  հոգեհանգիստը կազմակերպել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը երեկ այցելել է Ազատության հրապարակ և ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին փոխանցել հանձնաժողովի խնդրանքը` հոկտեմբերի 8-ին` ժամը 11:00-14:00-ը հանել ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքի համար տեղադրված վրանները` քաղաքացիական հոգեհանգստի անցկացումը պատշաճ ապահովելու համար:

Արամ Մանուկյանը մշակույթի փոխնախարարին ասել է, որ ՀԱԿ-ը հարցն արդեն քննարկել է և որոշել, որ վրանները չեն հանելու, այլ   լավագույն դեպքում հնարավոր է աջ և ձախ տեղաշարժել վրանները ու միջանցք բացել կամ արգելափակոցներով ուղղություն բացել դեպի «Մեղեդի» սրճարան:

Արթուր Պողոսյանը բարոյական տեսակետից անհասկանալի է որակել ՀԱԿ-ի պատասխանը:

Այս խորագրի վերջին նյութերը