Լրահոս

07.10.2011 00:02


ԵԽԽՎ պատգամավորները Արցախի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ

ԵԽԽՎ պատգամավորները Արցախի վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ

Այս գրավոր հայտարարությունը միայն այն անձանց անունից է, ովքեր այն ստորագրել են

20 տարի առաջ, խորհրդային եւ միջազգային օրենքների հիման վրա ընդունելով անկախանալու որոշումներ, մեր տարածաշրջանում առաջացան նոր պետություններ: Ինքնորոշման եւ Խորհրդային միությունից ապագաղութացման իրավունքն իրականացվեց ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի կողմից, այլեւ` Լեռնային Ղարաբաղի:

Այս չորս քաղաքական միավորներն անկախություն հռչակեցին մոտավորապես միաժամանակ: Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը արդեն 10 տարի է, ինչ Եվրոպայի խորհրդի անդամ են, իսկ Արցախը այս կազմակերպության անդամ չէ: Հակառակ այս փաստի եւ դժվարին իրավիճակի` Արցախը, այնուամենայնիվ, որդեգրել եւ շարունակաբար իրականացնում է պետական շինարարության այնպիսի քաղաքական ուղի, որը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի ոգուն, առաքելությանը եւ արժեքներին:

Բարձր գնահատելով Արցախի որդեգրած` զարգացման ժողովրդավարացման մոդելի արդյունքներն ու շարժընթացը եւ գիտակցելով Արցախի պաշտոնական ներկայացուցիչների` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին մասնակցելու անհրաժեշտությունը`

մենք շնորհավորում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` 20-ամյակի կապակցությամբ, եւ կոչ ենք անում սերտորեն համագործակցել նրա օրինականորեն ընտրված իշխանությունների հետ:

Ստորագրել են`

Զարուհ Փոստանջյան, Հայաստան EPP/CD

Դանիել Բաքելեյն, Բելգիա, ALDE

Դենիս Բադրե, Ֆրանսիա, ALDE

Գագիկ Բաղդասարյան, Հայաստան ALDE

Ջերարդ Բարսիա Դուեդրա, Անդորա, SOC

Լորեն Բետեյ, Ֆրանսիա, EPP/CD

Մարիվոն Բլոնդին, Ֆրանսիա, SOC

Ռոլանդ Բլում, Ֆրանսիա, EPP/CD

Իտալո Բոչինո, Իտալիա, NR

Ժորժ Կոլոմբիե, Ֆրանսիա, EPP/CD

Կարլ Դոնաբոեր, Ավստրիա, EPP/CD

Ժոզեֆ Ֆալզոն, Մալթա, EPP/CD

Բերնարդ Ֆուրնիե, Ֆրանսիա, EPP/CD

Հանս Ֆրանկեն, Նիդերլանդեր, EPP/CD

Դավիթ Հարությունյան, Հայաստան EDG

Նորբերտ Հոպերտ, Լուքսեմբուրգ, EPP/CD

Թեո Մեսսեն, Շվեյցարիա, EPP/CD

Քրիստին Մարին, Ֆրանսիա, EPP/CD

Մյուրիել Մարլանդ-Միլիտելո, Ֆրանսիա, EPP/CD

Մերիտքսել Մատիո, Անդորա, ALDE

Էդգար Մայեր, Ավստրիա, EPP/CD

Ալան Միլ, Միացյալ թագավորություն, SOC

Արմեն Մելիքյան, Հայասատն ALDE

Հերմինե Նաղդալյան, Հայաստան ALDE

Յակոբ Պրեսեչնիկ, Սլովենիա, EPP/CD

Գաբինո Պուչե Ռոդրիգես-Ակոստա, EPP/CD

Ֆրանսուա Ռոչբլուան, Ֆրանսիա, EPP/CD

Ռենե Ռուքեթ, Ֆրանսիա, SOC

Արմեն Ռուստամյան, Հայաստան, SOC

Ֆատիհա Սաիդի, Բելգիա, SOC

Դրագան Տոդորովիչ, Սերբիա, NR

Նաիրա Զոհրաբյան, Հայաստան, ALDE

_________________

Ընդամենը 32 հոգի

Այս խորագրի վերջին նյութերը