Կարծիք

20.04.2023 12:06


Արցախը հանձնողներն աչք չեն թարթելու Հայաստանը հանձնելուց առաջ

Արցախը հանձնողներն աչք չեն թարթելու Հայաստանը հանձնելուց առաջ

Երբ Փաշինյանը խորհրդարանում խոսում էր «պատմությունը վերանայելու անհրաժեշտության» մասին, ի թիվս այլի, նա ուզում էր ասել հետևյալը. «Քանի դեռ ես՝ Փաշինյան Նիկոլս, Հայաստանի Հանրապետության ղեկավարն եմ ՀՀ-ն ԻՐԱԿԱՆ դաշնակիցներ չի ունենա, բայց դրա համար պիտի ոչ թե ինձ փոխեք, այլ հիմնովին փոխեք մեր պատմագրությունը, որպեսզի այդ նոր պատմագրության մեջ մեր դաշնակիցը համարվի ոչ թե Մոսկվան կամ Թեհրանը, այլ Թուրքիան և Ադրբեջանը:

Բայց հաշվի առնելով Ադրբեջանի հռետորաբանությունը, որը ցանկանում է «ոչ թե մասը վերցնել, այլ վերցնել ամբողջը ներառյալ նաև հենց Հայաստանը», դա չի երաշխավորի, որ ի դեմս Անկարայի և Բաքվի «նոր դաշնակիցներով» Հայաստանը՝ կշարունակի գոյություն ունենալ», բայց ես մեղավոր, չեմ լինի սրա համար»:

Հիշեք՝ կասկածի տակ դնելով Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի իրացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս և բուն Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը կապելով «այս հարցում պաշտոնական Բաքվի դիրքորոշման հետ» ումից և խնդրում են ճանաչել Հայաստանը 29 800 քառ. կմ. շրջանակներւոմ՝ Փաշինյանը պատմական աղետից հետո կհայտարարի, որ «1991-ին Հայաստանն իրականում այդպես էլ չդարձավ միջազգային ճանաչված պետություն», որ «1991 թվականից Հայաստանի բոլոր իշխանություններն արել են ամեն ինչ՝ Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» քվազի-պետությամբ փոխարինելու համար»։

Արցախը հանձնողներն աչք չեն թարթելու Հայաստանը հանձնելուց առաջ:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը