Քաղաքական

20.04.2023 11:57


Որ նախկիններն էին անում, իրենց դուր չէր գալիս, բայց որ հիմա իրենք են անում, արդեն դուր է գալիս. Ֆիրդուսի բնակիչ (տեսանյութ)

Որ նախկիններն էին անում, իրենց դուր չէր գալիս, բայց որ հիմա իրենք են անում, արդեն դուր է գալիս. Ֆիրդուսի բնակիչ (տեսանյութ)

Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։

Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։

Անցած շաբաթ` ապրիլի 14-ին Ֆիրդուսի բնակիչներին ՀՀ կառավարությունից խոստացել էին մինչեւ ապրիլի 18-ը պատասխան տալ սեփականատերերի նամակին, որն ուղարկվել է գրեթե 1 ամիս առաջ, սակայն պատասխան չեն ստացել:

Այսօր նրանք պահանջում են իրենց նամակի պատասխանը եւ բարձրաձայնումւ են սեփականատերերի իրավունքների ոտնահարման մասին:

Բնակիչներից մի կին լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս պրոցեսը, որ անում էին նախկինները, իրենց դուր չէր գալիս, բայց որ հիմա իրենք են անում, արդեն շատ դուր է գալիս: Իրենք միշտ դեմ էին էս գերակա շահին, մեզ հետ բողոքում էին, մեզ հետ դատվում էին, դատերի մեջ էին, բայց հենց նստեցին իշխանության, տեսան՝ ինչ լավ բիզնես է, եկամտաբեր աղբյուր է, ասացին՝ ապրեք, էս ինչ լավ բան հանձնեցիք մեզ: Հիմա իրենք շարունակում են այդ պրոցեսը: Շատ հաճելի է իրենց, շատ լավ եկամուտ է բերում, շատ լավ պրոյեկտ է»:

Նա նաեւ անդրադարձավ «գերակա շահ» հասկացությանը. «Ընդհանրապես ի՞նչ գերակա շահը. Դա այն է, երբ ռազմակավարակն ինչ-որ բան են կառուցում, ասենք, օդանավակայան: Այդ դեպքում ես իմ հողը կնվիրեի, բայց երբ ես իմ տան մեջ ապրում եմ, տեսնում եմ իմ հողը, իմ գույքը դրել են վաճառքի, գինը՝ 3,5-7 հազար դոլար: Ու գալիս ինձ առարակում են 1500-1700 դոլար: Ինքը խելացի է, մենք հիմարն ենք, ինքը գները գիտի, մենք չգիտենք: Ինձ ասում է՝ գնա գնահատել տուր, իրենից լավ գնահատո՞ղ, լավ էլ գնահատել է 3,5-7 հազար դոլար: Երբ մենք գնում ենք գնահատել տալու, ասում են՝ չեմ կարող բարձր գնահատեմ, ինձ լիցենզիայից կզրկեն:

Իմ սեփական հողն է, ես չեմ խնդրել, ես չեմ եկել քո դուռը, ապրանք առնողը դու ես, ես պետք է թելադրեմ իմ գները: Էս եմ ուզում, էս պետք է տաս, եթե չես ուզում, ուրեմն ցտեսություն քեզ: Սա իմ սեփականությունն է: Արտասահմանում չես կարող ոտքդ անգամ դնես ուրիշի սեփականության մեջ, իրենք ոտք չեն դնում, քացով են գալիս»,-ասաց բնակիչը:

Հիշեցնենք՝ Երևանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասն առաջին անգամ հանրային գերակա շահ հռչակվեց 2008 թվականին, նույն որոշումը վերահաստատվեց նաև 2018 թվականի մարտի 22-ին` «թավշյա հեղափոխությունից» մեկ ամիս առաջ:

Թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի նոր թաղամասում լինելու են ինչպես բնակելի շենքեր, այնպես էլ հյուրանոցներ ու բիզնես կենտրոններ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը