Լրահոս

27.04.2009 15:50


Լյուդմիլա Սարգսյան. «Ես շատ ուրախ եմ, որ ՀՅԴ–ն փրկում է իր դեմքը»

-Ես ցավ կապրեի, եթե ավանդական կուսակցությունն այս պահին սկզբունքային դիրքորոշում չունենար,- «7 օր»-ի հետ զրույցում, ՀՅԴ կուսակցության, կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությունը մեկնաբանելիս՝ ասել է Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը։ Նա նաև ասել է, թե շատ ուրախ է, որ ՀՅԴ-ն փրկում է իր դեմքը։ Նրա կարծիքով՝ հնարավոր է իրենց կասկածները ևս առիթ են հանդիսացել ՀՅԴ–ի՝ այդ ուղղությամբ մտածելու համար։ Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ը միանա ՀՅԴ-ին, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, թե քաղաքական դաշտում ոչինչ չի բացառում, բայց «այս պարագայում դա քիչ հավանական» է համարում։

-ՀՅԴ-ն  առանձին ընդդիմություն կփորձի դառնալ,-ասել է նա։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը