Քաղաքական

20.04.2023 08:54


Նիկոլ Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի վախերն աղետալի տեմպերով են աճում: Դեռ պատերազմից հետո խորհրդարան այցելելիս, ինչպես հայտնի է, արդեն աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկվում` խորհրդարանի մերձակայքը, բակը, եւ ներսում անվտանգության աշխատողների պակաս չէր զգացվում, անգամ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին էին սկսել խիստ մանրակրկիտ զննության ենթարկել անցակետում։ Սակայն Փաշինյանի վերջին այցի ժամանակ թիկնազորը որոշել է նրա անվտանգության անվան տակ սահմանափակել նաեւ լրատվամիջոցների բուն աշխատանքը։ Երեկ թույլ չեն տվել, որ օթյակից լրագրողները լուսանկարեն ու տեսանկարահանեն Փաշինյանին, ավելի ճիշտ՝ դա անեն կադրը զում անելով` մոտեցնելով:

Բացի այդ, դահլիճի ներսում աշխատող օպերատորներին են զգուշացրել, որ շատ մոտիկից չնկարեն Փաշինյանին։ Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ Փաշինյանի այցով պայմանավորված՝ խորհրդարան թույլ չեն տվել այցելել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների մի խումբ ծնողների, որոնց հետ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը քննարկում էր կազմակերպել: Եվ հանդիպումն արտահերթի պատճառով հետաձգվել է։ Չնայած այս օրերին խորհրդարանում դպրոցականներ են հյուրընկալվել: Զոհվածների ծնողներից, փաստորեն, մեծ վտանգ են տեսնում»:

Այս խորագրի վերջին նյութերը