Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց Ղարաբաղի մարդկանց. Զատուլին
Ադրբեջանը կարող է մերժել Ռուսաստանին Ղարաբաղում խաղաղապահների գտնվելու ժամկետը երկարացնել. նրանց հայերի ջարդերի հավելյալ վկաներ պետք չեն։ Այս մասին НСН-ին ասել է Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով՝ Բաքուն կարող է հրաժարվել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբից՝ հայերին իրենց պատմական տարածքներից դուրս մղելու համար ավելորդ վկաներին վերացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել էր, որ «Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը կամ լքեն տարածաշրջանը»: Ալիեւի խոսքով՝ Բաքուն մտադիր է մոտ ապագայում խաղաղության պայմանագիր կնքել՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունը դադարեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խաղաղություն հաստատելու համար Հայաստանը պետք է ընդմիշտ հրաժարվի այլ երկրների նկատմամբ տարածքային հավակնություններից։
Զատուլինը կարծում է, որ Փաշինյանը մարդկանց ու տարածք է հանձնել. «Հաջորդ գործողությունը կլինի Ռուսաստանի կողմից խաղաղապահ կոնտինգենտի ժամկետը երկարաձգելու մերժումը։ Նրանք այնտեղ պետք չեն, որպեսզի դրսից վկաներ չլինեն, թե ինչպես են կվտարեն, դուրս կքշեն ու ինչպես կվարվեն հայերի հետ»,-ասել է Կոնստանտին Զատուլինը:
НСН-ի զրուցակիցը նշել է, որ Ղարաբաղի հետ պատմությունն այսքանով չի ավարտվի, քանի որ Բաքուն արդեն հրաժարվում է վիճելի տարածքի ինքնավարության մասին իր խոստումներից։
«Հայաստանի իշխանությունը հանձնեց Ղարաբաղը, հանձնեց ժողովրդին Ղարաբաղում։ Նույնիսկ խորհրդային տարիներին այս տարածքն ինքնավար միավոր էր Ադրբեջանի կազմում։ Հիմա, ինչպես գիտենք, Ադրբեջանը հրաժարվում է նրանից, ինչ նախկինում խոստացել էր, այն է՝ ամենաբարձր ինքնավարությունը, ոչինչ դրանից չկա։ Լեռնային Ղարաբաղ անունը կոչնչացնեն, Բաքուն արդեն հրաժարվում է այն այդպես անվանել։ Սա պատմության շարունակությունն է՝ նոր տեսքով, հայ ժողովրդի ողբերգության՝ նոր ժամանակում պատմական հողերից նրա վտարման»,-եզրափակել է Զատուլինը։