Ընդամենը ինչ-որ 7-8 տարի առաջ, եթե հանկարծ քաղաքային իշխանությունները Երևանի կենտրոնում 1 ծառ կտրելու որոշում ընդունեին, ապա անմիջապես վրա կտային տասնյակ «ակտիվիստներ», այսպես կոչված՝ բնապահպաններ, «մտահոգ քաղաքացիներ», չգիտես, թե է՛լ ովքեր: Մի այնպիսի՜ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին, որ էլ ասելու չէ: Կհիշեք: Իսկ որպեսզի լավ հիշեք, մտաբերեք, օրինակ, Մաշտոցի պողոտայի մի հատվածում զբոսայգու ծառերի հետ կապված պատմությունը: Այն ավելի շատ հայտնի է որպես «Մաշտոցի պուրակի» պատմություն:
Իսկ ո՞ւր են այդ բոլոր «ակտիվիստները», բնապահպանները, «մտահոգ քաղաքացիները» հիմա, երբ Երաևնում ծառամորթեր են կազմակերպվում և իրականացվում: Նրանցից ոչ մեկը չի երևում:
Նրանցից բացի, էլի կային: Օրինակ, եթե հանկարծ որևէ իշխանավոր, որևէ պաշտոնյա իրեն թույլ տար դեմոնստրատիվ անհարգալից վերաբերվեր որևէ անձնավորության՝ նրա քաղաքական հայացքների պատճառով կամ, եթե որևէ կնոջ հասցեին հրապարակավ խուլիգանական արտահայտություններ աներ, ապա անմիջապես մեդիա-հարթակներում, տարբեր ասուլիսանոցներում, առաջին հերթին՝ «Ազատության» եթերում կհայտնվեին բազմատեսակ իրավապաշտպաններ, կանանց իրավունքների պաշտպաններ, չգիտես, թե ինչի պաշտպաններ ու այնպիսի շանլափաթաբություն կիրականացնեին, որ էլի՝ ասելու չէ: Եվ իրականացրել են, ի դեպ:
Եթե մի 7-8 տարի առաջ բանակում, ոչ մարտական պայմաններում արտառոց կամ ողբերգական դեպք էր լինում, էլի ոչ պակաս թվով իրավապաշտպաններ, «խոսող գլուխներ» էին ի հայտ գալիս, որ էլի՝ ինչ ասես, որ չէին ասում իշխանությունների հասցեին, «քլնգում» էին մի այլ կարգի:
Կհիշեք, ախր, դա այնքան էլ վաղուց չէր, թեպետ երբեմն թվում է, թե մի ամբողջ կյանք է անցել: Շարունակե՞նք հիշեցնել: Օրինակ, սարապաշտպաններին, հանքապաշտպաններին, չգիտեմինչապաշտպաններին:
Կարևորը, որ նրանց գրեթե ամբողջ կազմը գրանտավորվում-ֆինանսավորվում էր դրսի հիմնադրամներից, և նրանք բոլորը միասին հանդես էին գալիս որպես քաղաքացիական հասարակություն կամ քաղհասարակություն:
Եվ ահա, օտարերկրյա ֆինանսավորմամբ «ակտիվիստ» աշխատող այս զանգվածը, ի դեպ, բավականին մեծ ներդրում ու մասնակցություն է ունեցել Հայաստանում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու սև գործում: Հենց միայն այդ հանգամանքն արդեն մատնում է այն, որ այդ աղմկարարները ոչ այնքան բնապահպան կամ իրավապաշտպան են, որքան իշխանազավթման շահառու: Դրսից կառավարվող։
Հատկանշական է, որ այսպես կոչված հեղափոխությունից հետո միայն հատուկենտ անձանց կարելի է նշել (մեկ ձեռքի մատները բավարար են), որոնք շարունակեցին մնալ իրավապաշտպան կամ բնապաշտպան: Իսկ տասնյակ ու տասնյակները ասես գետնի տակն են անցել: Եվ դա, չնայած այն դաժան իրականությանը, որ Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարային ու աղետաբեր իշխանույթունը թե՛ բնապահպանական խնդիրներով, թե՛ իրավապաշտպանությամբ զբաղվելու ահռելի քանակությամբ առիթներ է տալիս, բազմապատիկ ավելի, քան նախկիններում էր:
Բայց, ինչպես նշվեց և ինչպես ակնհայտ է, նախկինում աղմկողները պապանձված են, ծպտուններն անգամ չի լսվում:
Կյանքը ցույց է տալիս, որ նրանք ոչ թե կամ ոչ այնքան «քաղ. հասարակություն» էին, այլ՝ «քաղ. պայմանագիր», այդ արտահայտության ամենից վատ իմաստով:
Ոմանք «5-րդ շարասյունից» էին օրերս խոսում: Այ, եթե ժամանակին ԱԱԾ լիներ, այ թե որտեղ կփնտրեր «5-րդ շարասյունը», չնայած փնտրելու բան էլ չկար, այնքան բացահայտ է արվել ամեն ինչ:
Քաղաքացիակա՞ն է արդյոք... «քաղհասարակությունը»

Արթուր Խայթ