Լրահոս

06.10.2011 17:32


Ֆրանսիայի նախագահը ժամանեց Երևան

Ֆրանսիայի նախագահը ժամանեց Երևան

Այսօր` ժամը 17։05-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց պետական այցով Երևան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ինքնաթիռը:

Բարձրաստիճան հյուրերին դիմավորում են Սերժ Սարգսյանը, արտաքին գործերի, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի նախարարները, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ։

Այցի ժամանակ Սարկոզին հանդիպումներ է ունենալու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի հետ, այցելելու է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, հարգանքի տուրք է մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները Երևանում կմասնակցեն աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի տուն–թանգարանի բացմանը։ Իսկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա Ռոդենի հեղինակած քանդակի հանդիսավոր բացման արարողությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7–ին Նիկոլա Սարկոզին այցելելու է նախ Ադրբեջան, ապա Վրաստան։

Այս խորագրի վերջին նյութերը