Լրահոս

06.10.2011 17:27


Սողանքի վայրում սկսվել են հողահեռացման աշխատանքները

Այսօր, ժամը 16.07-ին դեպքի վայրին է մոտեցել երկաթգծի էքսկավատորը` հողահեռացման աշխատանքներ իրականացնելու համար:

Ներկայումս Տավուշի մարզում որոնողափրկարարական աշխատանքներ են կատարում Լոռու, Տավուշի, Շիրակի, Կոտայքի մարզերից և Երևանից ժամանած 133 փրկարար:

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են նաև Այրումի երկաթուղային  կայարանի անձնակազմից 15, իսկ Սանահինի երկաթուղային կայարանի անձնակազմից` 14 աշխատակից և 1 կռունկ, Տավուշի մարզային ոստիկանության 10 աշխատակից, Ախթալայի լեռնափրկարարական ջոկատից 5 լեռնափրկարար և ՀՀ պաշտպանության նախարարության 15 զինծառայող:

Տեղում հերթապահում է ճանապարհային ոստիկանության 3 մեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը