Լրահոս

19.04.2023 13:44

Քաղաքականապես կրթված երիտասարդը՝ փոփոխությունների առաջամարտիկ. «Պոլիտեա» քաղաքական կուրսի մեկնարկը (տեսանյութ)

Քաղաքականապես կրթված երիտասարդը՝ փոփոխությունների առաջամարտիկ. «Պոլիտեա» քաղաքական կուրսի մեկնարկը (տեսանյութ)

«Երիտասարդի ձայնը» ՀԿ-ի նախաձեռնությամբ ապրիլի 18-ից տրվեց նոր՝ «Պոլիտեա» քաղաքական դպրոցի մեկնարկը: 35 երիտասարդներ հինգ շաբաթ շարունակ կլսեն քաղաքագետնեի, քաղաքական գործիչների, ՀՀ ԱԺ պատգամավորների դասախոսությունները, կստանան տեսական և գործնական գիտելիքներ:

«Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահի խոսքով՝ շփումների ընթացքում հասկացել են, որ երիտասարդների շրջանում մեծ է քաղաքական կրթության և ինֆորմացիայի պակասը: Դպրոցը նախատեսում է լրացնել այդ բացը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։