Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անկեղծ չէ և ճիշտ չի ասում․ Քաղաքագետը՝ «Մադրիդյան սկզբունքների» մասին․ «Հրապարակ»
«Երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը մի շարք կասկածելի հայտարարություններ արեց` հիշեց Մադրիդյան սկզբունքները, որոնց հեղինակը, ըստ նրա, հայկական կողմն է եղել, և որոնցով ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Եթե իսկապես Մադրիդյան սկզբունքներն են այս իրավիճակի հիմքը, ինչո՞ւ Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրացիայի մասին սկսեցին խոսել 2020-ից հետո»,-«Հրապարակ» օրաթերթի հարցին քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը պատասխանել է․ «Ինչ խոսք, այս ամենի հիմքում Մադրիդյան սկզբունքները չեն: Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անկեղծ չէ և ճիշտ չի ասում: Չգիտեմ՝ նա ճիշտ չի ասում, որովհետև չգիտի՞, թե՞ միտումնավոր է այդպես անում, բայց, ամեն դեպքում, Մադրիդյան սկզբունքներն անպայմանորեն չէին ենթադրում Արցախի գոյությունն Ադրբեջանի կազմում, ճիշտ հակառակը` Մադրիդյան սկզբունքները ենթադրում էին, որ Արցախի հետագա ճակատագիրը որոշվելու է հանրաքվեի միջոցով, ընդ որում` պահպանելով էթնիկ համամասնությունը: Հանրաքվեին պետք է դրվեր մի հարց, որն Արցախի հարցի վերաբերյալ որևէ սահմանափակում չէր ունենալու: Այսինքն` կարող էր դրվել Արցախի անկախության հարցը: Այնպես որ, Փաշինյանը ճիշտ չի ասում: Այսօրվա իրողությունների հիմքում ոչ թե Մադրիդյան սկզբունքներն են, այլ` 44-օրյա պատերազմն ու իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականությունը: Իշխանությունները, նախ, պատերազմից խուսափել չկարողացան, հետո էլ չկարողացան այն կասեցնել, երբ կար դրա հնարավորությունը: Այսօր էլ շարունակվում է այս ընթացքը, որովհետև առկա իրողությունների հետ հաշվի նստելու փոխարեն անվերջ ինչ-որ անիմաստ գործողություններ են անում, որոնց պատճառով հայկական կողմը միայն տուժում է»:
Հարցին, թե՝ Փաշինյանը հերթական մանիպուլյացիա՞ն է արել, քաղաքագետը պատասխանել է․ «Իմ տեսանկյունից` այո: Սա ոչ մի այլ բացատրություն չունի: Ինչպես միշտ, այս իշխանությունները փորձում են մեղքը բարդել բոլորի վրա, իրենցից բացի: Սովորաբար դրանք նախկին իշխանություններն են, երբեմն Ռուսաստանն է լինում մեղավոր, երբեմն՝ Արևմուտքը, երբեմն էլ՝ հինգերորդ շարասյունը, ու այդպես շարունակ: Այսինքն, անվերջ մեղավորներ են փնտրում՝ պատասխանատվությունից խուսափելու համար: Գնալով մանիպուլյացիաների ազդեցությունը թուլանում է: Որքան շատ են դիմում այդ հնարքներին, այդքան էֆեկտը փոքրանում է»: