Ղարաբաղում հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տված հարցազրույցում ասել է, որ «Ղարաբաղում հայերը կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կա՛մ հեռանան»:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ չի քննարկելու իր ներքին գործերը ոչ մի երկրի հետ, «իսկ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործն է» (չակերտները Tert.am-ի)։
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է ընտրություն կատարեն. «Այստեղ լիակատար ազատություն կա, ամեն ինչ որոշվում է ժողովրդավարական գործընթացների հիման վրա։ Այս հարցը նույնպես պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա»,-ասել է Ալիևը։
***
Հայաստանը պետք է հաստատի Բաքվի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ հայտարարելով, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջան է»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Հայաստանը, որը ժամանակին ասում էր «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», այսօր պետք է կրկնի մեր խոսքերը՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։ Ասելով «Ա»-ն, պետք է ասել նաև «Բ»-ն: Հայաստանը, որը հայտարարել է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա խաղաղության պայմանագրի իր պատրաստակամության մասին, այժմ պետք է պաշտոնապես հայտարարի, որ Ղարաբաղը Ադրբեջան է»,-ասել է Ալիևը հարցազրույցում։
Նրա խոսքով, Հայաստանը սկզբունքորեն համաձայն է խաղաղ պայմանագրի հարցում ադրբեջանական մոտեցմանը։
«Որովհետև այլ տարբերակ չկա։ Հենց այդ պատճառով Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումներում։ Այսինքն՝ համաձայնել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանները պետք է որոշվեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,-ասել է Ալիևը։

Աղբյուրը՝ tert.am