Կարծիք

18.04.2023 21:44


Արագածոտնի մարզի մի շարք այլ եզդիաբնակ համայնքներում կյանքը ասես կանգ է առել

Արագածոտնի մարզի մի շարք այլ եզդիաբնակ համայնքներում կյանքը ասես կանգ է առել

Ապրիլի 14-ին գործընկեր Ասպրամ Կրպեյանի հետ այցելեցինք ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Հակո համայնք։

Կոլորիտային այս գյուղի բնակիչների հետ զրույցներում արձանագրեցինք մի շարք կենսական խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում։

Գյուղ տանող հիմնական ճանապարհն անանցանելի է, ինչի արդյունքում բնակիչները չեն կարողանում մթերել կաթը՝ զրկվելով ապրուստի միջոցից։

Նույն խնդրով պայմանավորված՝ ուսուցիչները չեն կարողանում հասնել գյուղի դպրոցներ, ինչից էլ տուժում է դասապրոցեսը։

Գյուղում մշտական ջրի խնդիր կա։

էլեկտրականությունը տատանումներով է աշխատում։

Ամենից զավեշտալին այն է, որ մայրաքաղաքում քանդում են նոր ասֆալտապատած փողոցները, նորը կառուցում, իսկ այսպիսի համայնքները տարիներով մնում են անտեսված՝ առանց ասֆալտապատման և խճապատման։

Ինչպես Հակո Համայնքում, այնպես էլ՝ Արագածոտնի մարզի մի շարք այլ եզդիաբնակ համայնքներում կյանքը ասես կանգ է առել, մարդիկ չեն կարողանում հոգալ իրենց կենսական կարիքները։

Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը