«Sovetunion.ru» կայքը տեղեկացնում է, որ սեպտեմբերին Մակեդոնիա կատարած այցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն առաջարկ է արել իր երկրի բյուջեից շոշափելի նյութական պարգևատրում հատկացնել Մակեդոնիայի ազգային հավաքականին, եթե հոկտեմբերի 7-ին մակեդոնացիները հաղթեն Հայաստանին։ Էրդողանը նման առաջարկ է արել Մակեդոնիայի ԱԺ-ի ղեկավարի հետ հանդիպման ժամանակ։
Կա ենթադրություն, որ Էրդողանի նման հետաքրքրվածությունը պայմանավորված է նրանով, որ Թուրքիան փորձում է խուսափել Հայաստանի հետ play-off-ում հնարավոր հանդիպումից։ Չէ՞ որ և՛Թուրքիան, և՛ Հայաստանն իրենց խմբերում ունեն լավ հնարավորություններ՝ գրավելու երկրորդ տեղը, ապա պայքարել ամեն խմբում 2-րդ տեղը գրաված հավաքականի հետ արդեն «Եվրո-2012»-ի ուղեգրի համար։
Էրդողանի ֆուտբոլային դիվանագիտությունը