«Արցախահայությունը, ամբողջ հայությունը լավ են հասկանում՝ Ադրբեջանի հետ համակեցությունն ուղղակի չլինող բան է». Բերձորի քաղաքապետ
Արդեն 128-րդ օրն է՝ Արցախը շարունակում է շրջափակված մնալ ադրբեջանցիների կողմից: 120 հազար հայեր 4 ամսից ավելի է՝ գտնվում են հումանիտար աղետի մեջ։ Չնայած Ադրբեջանը մշտապես հայտարարում է, որ Արցախի ճանապարհը բաց է, բայց միջազգային հանրությունը տեսնում է ճանապարհի փակ լինելը, դրա վառ ապացույցը փետրվարի 22-ին Հաագայի միջազգային դատարանի կողմից հրապարակված որոշումն էր, որով Ադրբեջանին կոչ էր արվում ապաշրջափակել Արցախի ճանապարհը։
Նախորդ տարվա օգոստոսի 25-ին, երբ հանձնվեցին Բերձորն ու Աղավոն, Ադրբեջանի դիրքերն ավելի ամրապնդվեցին, ինչից մի քանի ամիս անց փակեցին նաև Արցախի միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում է հենց Բերձորով։
168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասաց, որ բոլորն էլ տեսնում են Ադրբեջանի գործողությունները խաղաղ արցախահայերի նկատմամբ, հետևաբար՝ այս ամենից հետո անհնարին է խոսել ինտեգրացիայի մասին, որի վերաբերյալ Ադրբեջանը մշտապես հայտարարություններ է անում։
«Ադրբեջանի հետ ինտեգրացիա չի կարող լինել, չլինող բան է։ Եթե այս ամեննն Ադրբեջանի կողմից ընդունեինք, ապա չէինք ունենա 1988 թվականի շարժումը, 90-ականների պայքարն ու ազատամարտը։ Արցախահայությունը, այդ թվում՝ ամբողջ հայությունը, լավ են հասկանում, որ Ադրբեջանի հետ համակեցությունն ուղղակի չլինող բան է»,-նշեց Նարեկ Ալեքսանյանը։
Բերձորի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ գրեթե բոլոր բերձորցիների հետ կապի մեջ է՝ ճշտելու, թե նրանք որտեղ ու ինչպես են ապրում, կապը չի կտրում, քանի որ կան հարցեր, որոնք անմիջապես վերաբերում են համայնքին։
Նարեկ Ալեքսանյանն անդրադարձավ նաև ապրիլի 10-ին Վայոց ձորում տեղի ունեցած դեպքին, երբ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ բերձորցի մի կին հովանոց էր նետել։
«Նարինեի այդ արարքը չեմ փորձի բնորոշել, բայց, բնականաբար, մարդը պահի տակ պոռթկացել է, նա ամեն ինչ է կորցրել»,-շեշտեց Նարեկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանի՝ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք կատարած այցի ընթացքում, Մալիշկա բնակավայրում ժամը 13:15-ի սահմաններում նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկին է մոտեցել 47-ամյա մի կին, ով Փաշինյանի ուղղությամբ նետել է ձեռքում եղած հովանոցը, որից հետո նրան բերման էին ենթարկել ոստիկանություն։ Հետո պարզվեց, որ կինը Բերձորից տեղահանված 47-ամյա Նարինեն է, բազմազավակ մայր։