Կարծիք

18.04.2023 15:30


Ինչո՞ւ ես ԱԺ ամբիոնից Ալիևից ավելի լավ հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է․ Շարմազանովը` Փաշինյանին

Ինչո՞ւ ես ԱԺ ամբիոնից Ալիևից ավելի լավ հիմնավորում, որ Արցախն Ադրբեջան է․ Շարմազանովը` Փաշինյանին

Նիկոլ,դու էիր 2018-ի մայիսին Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ ի պատասխան լրագրողների հարցերի հայտարարում.«Ինչու՞ է Ձեզ թվում,որ Արցախը գերտերություն չէ։

Դա դու ես ասել ,Նիկոլ Փաշինյան։

Դրանով ի լուր աշխարհի և ողջ հայության նշել,որ Սերժ Սարգսյանը քեզ ժառանգություն է թողել քո իսկ ձևակերպմամբ «գերտերություն» Արցախ։

Նույն ասուլիսի ժամանակ դու նշել ես.«Մենք որևէ փոխզիջման չենք գնա մինչև Ադդբեջանը չճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»։

Ճանաչե՞լ է Ադրբեչանն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավուքը,որ Արցախը հանձնում ես Ալիևին։

Բա դու քեզ ուժեղ տշու տեղ էիր դրել ու նույնիսկ փոխզիջմանն էլ էիր դեմ,բա այսօր ինչու՞ ես ԱԺ ամբիոնից Ալիևից ավելի լավ հիմնավորում,որ Արցախն Ադրբեջան է։

Քո իսկ ձևակերպմամբ գերտերություն Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողն ի՞նչ է,Նիկոլ։

Արցախի հարցում 2018-ին փոխզիջումների դեմ արտահայտվողն ու այսօր Արցախն Ալիևին զիջողն ի՞նչ է,Նիկոլ։

Դու ասա…քաղաքական հետերա՞,շարքային ժուլի՞կ,դավաճա՞ն,թուրքի սպասավո՞ր,թե՞…դու ասա:

Ի՞նչ կասեր ընդդիմադիր Փխշինյանը վարչապետ Փաշինյանին,որը գերտերություն Արցախն հանձնում է Ադրբեջանին ու փոխզիջումների դեմ լինելով ոչ միայն զիջումների,այլ ազգային կապիտուլյացիայի ու նվաստացման ճանապարհն ընտրեց՝երազելով 29.8 հազար քառ.կմ մասին։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը