Քաղաքական

18.04.2023 15:15


Հաստատում եմ, որ ադրբեջանցին է Սյունիքում պահնորդին սպանել․ եթե ապացույց չկա՝ դատախազության թերացումն է. ՔՊ-ական (տեսանյութ)

Հաստատում եմ, որ ադրբեջանցին է Սյունիքում պահնորդին սպանել․ եթե ապացույց չկա՝ դատախազության թերացումն է. ՔՊ-ական (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում վերահաստատեց իր տեղեկությունը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդին սպանել է Հայաստանի սահմանն ապօրինի կերպով հատած ադրբեջանցի զինվորականներից մեկը։

«Գուցե որոշակի գործընթացներ են պետք Քննչական կոմիտեին դա հաստատելու համար։ Ես ունեմ շատ հստակ ինֆորմացիա։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական անձի է սպանել, ո՞նց կարող է պատահի՝ իրեն մեղադրանք չառաջադրի»,-նշեց Ղահրամանյանը։

Ի՞նչ է սպասվում ադրբեջանցի զինծառայողներին, հնարավո՞ր է նրան արտահանձնեն կամ փոխարինեն հայ գերիների հետ, Ղահրամանյանն ասաց՝ այս պահին չի կարող ասել, միայն վստահ է՝ սպանություն գործած ադրբեջանցին պետք է դատարպարտվի։

«Հաստատում եմ, որ ադրբեջանցին է սպանել։ Ապացույցներ չկան, ուրեմն՝ կլինեն, Դատախազության թերացումն է, եթե ապացույց չկա»,-ասաց պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը