«ՀՀ վարչապետ» գրությամբ սաղավարտ կրող, ինչպես իր գաղափարաքաղաքական «հայր» Տեր-Պետրոսյանն է բնորոշել՝ «ազգակործան պատուհաս» (https://hetq.am/hy/article/124854) Նիկոլ Փաշինյանը երեկ հիշել էր, որ ախր իր հիմնական ուժային հենարանի՝ ոստիկանության մասնագիտական տոնն է: Թեպետ 1 օր ուշացումով («Ոստիկանության աշխատողի օրը» սահմանված է ապրիլի 16-ը), բայց Փաշինյանը գնաց իր «զեմլյակի»՝ ՆԳ նախարարի ղեկավարած հիմնարկի գլխավոր գրասենյակ՝ շնորհավորելու, ճառ ասելու, պետբյուջեի միջոցով իր սիրելի ոստիկանների համար գնված նոր «խաղալիքները» տեսնելու:
Ներքին գործոց նախարար, այդ պաշտոնը գերազանցապես իջևանցի լինելու հանգամանքով զբաղեցնող Վահե Ղազարյանը, ում մարմնակազմության վրա պաշտոնը բավականին նկատելի ազդեցություն է թողել, ուղեկցում էր իր սրտի վարչապետ, փաստացի ոստիկանապետ Նիկոլ Փաշինյանին:
Առհասարակ, ոստիկաններին շնորհավորող, ոստիկանության նկատմամբ պետության ղեկավարների ուշադրության ու դրական վերաբերմունքի մասին ճառող Փաշինյան երևույթն ինքին գրոտեսկային զավեշտ է: Այլ կերպ դժվար էլ է ընկալել, քանի որ այդ ճառողը մեկն է, որ ընդդիմադիր աշխատած տարիներին օրումեջ հենց միայն նրանից էր խոսում (ավելի ճիշտ՝ ճվճվում), թե՝ Հայաստանը վերածվել է ոստիկանապետության, թե՝ ոստիկանների քանակն անիմաստ շատ է, այս, այն: Իսկ ինքը, այն բանից հետո, ինչ 2018-ին զավթել է իշխանությունը, հնարավորինս ավելացրել է ոստիկանների քանակությունը, նոր ծառայություն է ներդրել, ահռելի պետական միջոցներ, բազմամիլիարդանոց գումարներ է ծախսել ոստիկանության վրա: Դա միանգամայն ցայտուն դրսևորվեց և դրսևորվում է 2020-ի նոյեմբերից հետո:
Իր տոնական ճառում էլ Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշեց. «Ոստիկանության համակարգում Երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում»: Այն եզակի դեպքերից, երբ Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի ստում:
Բայց դա ոչ թե գլուխ գովելու բան է, այլ կարող է ընկալվել որպես ինքնախոստովանական ցուցմունք: Արտաքին ու շատ կոնկրետ սպառնալիքներ ունեցող, թշնամական ներխուժման և չդադարող օկուպացիայի պայմաններում գտնվող պետության ոչ բարով՝ իշխանությունը «կատաղած ծախսեր» է անում... ոստիկանության վրա: Միլիարդներով պարգևավճարներ են տրվում ոստիկանությանը, այլ ոչ թե երկրի սահմանները պաշտպանող բանակայիններին:
Ոստիկանություն, որ տրորտակ է նետում պատերազմում զոհվածների ծնողներին: Ոստիկանություն, որ 30-40 հոգով, մայրաքաղաքի կենտրոնում մի ավտոխուլիգանի չի կարողանում բռնել: Ոստիկանություն, որի պարեկներից մեկը գյուղական տնից գողություն է անում ու «գործի» վրա բռնվում, մեկ ուրիշ պարեկ նարկոտիկ է «ցրում», երկու պարեկ այնքան «վարժ» են մեքենա վարում, որ բախվում են միմյանց՝ հետևանքներով: Ոստիկանություն, որի՝ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյան մեքենաներից մեկը վարողը, օրը ցերեկով, Երևանի կենտրոնում վրաերթի ենթարկելով սպանում է երիտասարդ հղի կնոջ ու նրա չծնված երեխային: Վերջապես ոստիկանություն, որի միակ գործառույթը Նիկոլ Փաշինյանի բութ մահակ լինելն է՝ ընդդիմադիր գործիչներին հետապնդելը, սովորական քաղաքացիներին հալածելը, քաշքշելը, ըստ հնարավորության՝ ձեռք-ոտք ջարդելը: Տեսել ենք այդ՝ հատուկ կատաղեցված կարմրաֆես «ոստիկաններին», որոնց հայ կամ մարդ անվանելու համար սեփական լեզվիդ (և խղճիդ) ընդվզումը դեռ պիտի կարողանաս հաղթահարել:
Պետությունը, որի բանակի, զինծառայողի տեսքը, կենցաղի պայմանները, մեղմ ասած՝ խղճահարություն են առաջացնում, միլիոններ է ծախսում... ոստիկանության համար «միգալկաներով» ինքնագլորներ, էլեկտրոմոբիլներ ու տռտռիկներ (մոտոցիկլետ) գնելու վրա: Պետություն, որի զինվորականը հազարումի ժամանակակից սարքերի ու տեխնիկական միջոցների կարիք ունի, ոստիկանությանն է զինում հազարումի տեխնիկական միջոցներով ու սարքերով:
Դա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է միայն այն, որ այդ պետության ղեկավարը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խորապես ալենսիմոնյանած (թքած, էլի) ունի երկրի անվտանգության ու պաշտպանության վրա: Դա նշանակում է, որ նրան հետաքրքրում է բացառապես իր ու մերձավորների ոստիկանապաշտպանված լինելը: Մնում է մնացածն իրենք իրենց համար պարզեն. ցանկանո՞ւմ են ապրել նման երկրում, եթե ընթացիկ գոյատևումն ընդհանրապես կարելի է կյանք անվանել:
Եթե նախկինում լիներ, այլ ոչ թե ներկայիս կոյաճահճային իրավիճակում, ապա միգուցե անզուսպ կծիծաղեինք, իսկ ոմանք բացահայտ կհռհռային այն կենդանի անեկդոտի վրա, ինչպիսին է «միգալկաներով» ինքնագլորի վրա «դեպքի վայր» շտապող կամ կասկածյալին հետապնդող ոստիկանի պատկերը:
«Թավշապետ», վարչապետ, ոստիկանապետ Նիկոլ Փաշինյան

Արմեն Հակոբյան