Քաղաքական

17.04.2023 23:02


Փաշինյանի երկար մնալն իշխանության Հայաստանը տանում է վերջնական կործանման. Վազգեն Մանուկյան

Փաշինյանի երկար մնալն իշխանության Հայաստանը տանում է վերջնական կործանման. Վազգեն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի երկար մնալն իշխանության Հայաստանը տանում է վերջնական կործանման: Այս մասին այսօր՝ ապրիլի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Ափսոսում եմ, որովհետեւ «Հայրենիքի փրկության շարժման» ժամանակ մենք պետք է կարողանայինք փոխել իշխանությունը, եւ այդ խեղկատությունը՝ ընտրությունների գնալը եւ իշխանությանը լեգիտիմացնելը չէր լինի: Ես հայտարարեցի, որ դա սխալ է եւ հետ կանգնեցի, ու այդպես էլ եղավ սխալ, որովհետեւ մեծ հարված ստացավ Հայաստանն այդ ընտրություններից: Ես մեղավոր չեմ կարող նշել, բայց այն ժամանակ այնպիսի վիճակ էր, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, եթե խորհրդարանի ուժերի հետ համաձայնության չգա, ընտրությունների չի գնա, այսինքն՝ երկու կողմից էլ եղել է ընտրությունների ցանկություն: Բայց դրանից տարիներ են անցել, ու ավելի ծանր դեպքեր են եղել: Ինքը մեր ժողովրդին հիմարի տեղ է դնում, մի քանիսին խափում է, բայց իրականում գնալով ավելի քիչ մաս է խափվում իր խոսքերին»,-նշեց Մանուկյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը