«Սբխեչի ուլը» Երևանի՞ քաղաքապետ է ուզում դառնալ, թե՞ «Էրիվանի»
Երևանն առայժմ քաղաքապետ չունի: Առավել սրամիտ մարդիկ քաղաքային իշխանությունը նշում են որպես «Երևանի փոխքաղաքապետարան»: Հասկանալի է, սրամտությունը կառուցված է այն իրողության վրա, որ Երևանի քաղաքային տնտեսությունը գործնականում կառավարում է փոխքաղաքապետ հռչակված Տիգրան Ավինյանը:
Նմանապես հանրահայտ է, որ «սբխեչի ուլի» արտաքինով Տիգրան Ավինյանին Երևանը, ավելի ճիշտ՝ Երևանի ֆինանսական հնարավորությունները շատ են դուր եկել և նա ցանկանում է քաղաքապետ դառնալ: Կարգավիճակային առումով դա ցածր է, քան փոխվարչապետ կամ ՀՀ ձախողված պարետ լինելը, բայց ի՞նչ կարող ես անել, տվյալ քպ-ականի «սիրտը կպել» է հինավուրց Երևանին: Երևի դրա համար էլ եղած-չեղած ծառերը քոքահան են անում, կտրում, խոստանում են ինչ-որ օտարոտի սակուրաներ տնկել և այդպես շարունակ:
Չնայած, եթե մի կես տարի էլ շարունակվի Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը, ապա մեծ հարց է՝ Տիգրան Ավինյանը Երևանի՞ քաղաքապետի ընտրությունների է մասնակցելու, թե՞ «Էրիվանի»: Թեև իր համար, ամենայն հավանականությամբ, միևնույն է, կարևորը փող աշխատի։
Իսկ մինչ այդ, չեք պատկերացնի, բայց Տիգրան Ավինյանը... «թավշաթափ» է եղել: Նկատի ունենք այն, որ նա... սափրվել է, ձերբազատվել է «թավշահեղափոխական» թրաշից, կներեք՝ դեմքի մազածածկույթից:
Նույնիսկ այդ անմեղ թվացող հիգիենիկ մանրուքը հուշում է, որ Տիգրան Ավինյանը շատ է ցանկանում «փոխել իմիջը», ձևականորեն տարանջատվել իրեն իշխանության բերած «թավշահեղափոխականներից», որոնք 5 տարի է, արդեն աչք են «մազոլ արել» իրենց անթրաշ-անխնամ արտաքինով: Տիգրան Ավինյանը, կարծում ենք, հասկանում է, որ «հեղափոխական» կերպարը իրեն Երևանում այնքան էլ լավ բան չի խոստանում: Առավել ևս, որ Երևանում ինքն ու իր ՔՊ-ն, մեղմ ասած, չունեն այն աջակցությունը, որ կցանկանային:
Թե որքանո՞վ կհաջողվի Ավինյանին տարանջատված ներկայանալ իրեն իշխանության բերած Փաշինյանից, դժվար է ասել: Թե քանի՞ երևանցի նման «կտեր», կներեք, կկտցի, դա էլ ժամանակը ցույց կտա: Բայց Տիգրան Ավինյանն ինչ կերպարանափոխությունների էլ որ ենթարկվի, շարունակելու է մնալ Նիկոլ Փաշինյանի իշխանության բերած ծանր աղետների հիմնական համապատասխանատուներից մեկը: Դրան գումարած՝ օդում կախված լուրերն այն մասին, որ նա «պլանքյաշ» է և բազում երիտասարդների է ներքաշում այդ «գործի» մեջ։
Տիգրան Ավինյանը, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի իշխանության ոչ պակաս բացասական կերպարներից է: Եթե անգամ ամեն օր սափրվի, եթե անգամ օրումեջ խոստանա մետրոյի էլի մի կայարան կառուցել և այլն, և այլն, միևնույն է, նա շարունակելու է մնալ Հայաստանում կովիդի համաճարակի տարածման ու դրա հետևանքով հազարավոր մահերի համար առանցքային պատասխանատուներից մեկը: Ինքն էր, չէ՞ պարետը, այսինքն՝ համաճարակի ժամանակ գլխավոր կառավարիչ պերսոնան:
Ի դեպ, հետագայում, երբ իրական քննություն լինի, պետք է պարզել Տիգրան Ավինյանի մութ դերակատարումը նաև 44-օրյա պատերազմի ընթացքում: Ի՞նչ հանձնարարականներ ուներ, ի՞նչ «միսիա» էր իրականացնում, երբ պատերազմի սկզբում մեկնել էր Արցախ: Ի՞նչ էր կոորդինացնում: Թե՞ ինքն էլ էր «մոդերատոր», այն մեկի նման, ում անունն ավելորդ անգամ հիշատակելու ոչ մի ցանկություն չկա:

Արթուր Խայթ