Այս պահին Սոթքի հանքի վերևի հատվածում աշխատանքը դադարեցված է․ Հակոբ Ավետյան
Սոթքի հանքավայրի հումքը տեղափոխող տեխնիկների աշխատանքն այս պահին դադարեցված է՝ անվտանգությունից ելնելով․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։
ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան հաղորդեց, որ երեկ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի:
Հակոբ Ավետյանն ասաց, ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ կրակում են, ու տեղի բնակիչների մոտ մտահոգություն կա, որը պայմանավորված է նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղում ստեղծված իրավիճակով։
«Մերոնք այս պահին վախենում են գործ անեն Սոթքի վերեւի հատվածում։ Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ թուրքերն են, ներքեւում աշխատանքը շարունակվում է։ Թուրքից ամեն պահ վտանգ կա, չգիտես, թե երբ կսկսեն կրակել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Հայաստանում ամենամեծ ոսկու հանքավայրի կեսից ավելին անցավ Բաքվին 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում՝ Քարվաճառը Ադրբեջանին հանձնելուց հետո։

Լիա Սարգսյան