Ինչպես էին նիկոլականները ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց այրում Ռուսաստանի դրոշը (տեսանյութ)
Ադրբեջանական դրոշն այրելու թեման այս օրերին ամենաքննարկվողներից է։ Ոմանք դրական են գնահատում, ոմանք՝ բացասական, ոմանք՝ անտարբեր են։
Ադրբեջանի դրոշն այրելը բացասական գնահատեցին օդիոզ նիկոլականներն ու իշխանամերձ շրջանակնները՝ հին ու նոր հաճախորդները։ Նրանք թշնամու դրոշն այրելը սխալ են համարում, գտնում են, որ դա բարբարոսություն է և վնասում է Հայաստանին։
Մի կողմ թողնելով ՔՊ–ականների ու ՔՊ–ամերձների գնահատականները քննարկելու հարցը՝ արժե հիշել, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանատան դիմաց Ռուսաստանի դրոշն այրելու հարցում տարիներ առաջ աչքի էին ընկել ներկայիս նիկոլականները՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի մամլո նախկին խոսնակ Մանե Գևորգյանը, ներկայումս Նիկոլ Փաշինյանի օգնական աշխատող Դավիթ Գևորգյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը և այլք։
Կից ներկայացված տեսանյութում երևում են վերը նշված բոլոր դեմքերը։ Երևում են նրանք, ովքեր վաղուցվանից են փչացնում մեր ռազմավարական դաշնակից ՌԴ–ի հետ հարաբերություններն ու սպասարկում դրսի ուժերի շահերը։
Ի դեպ, այն օրերին նիկոլենք վատ չէին զգում դրոշ այրելու ակցիայից ու չէին ասում, որ դա կվնասի Հայաստանի շահերին։ Հիմա նրանք վատ են զգում ադրբեջանական դրոշի այրումից։

Կորյուն Մանուկյան