Լրահոս

06.10.2011 14:45


Ռոբերտ Արզումանյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Հայաստան–Մակեդոնիա հանդիպումը

Ռոբերտ Արզումանյանը վնասվածքի պատճառով բաց է թողնելու Հայաստան–Մակեդոնիա հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մեր հավաքականի կետրոնական պաշտպան Ռոբերտ Արզումանյանը վնասվածք է ստացել և, ամենայն հավանականությամբ, վաղը չի կարողանա դուրս գալ մարզադաշտ։

Հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, որ կենտրոնական պաշտպանության դիրքում խաղալու համար կա երեք ֆուտբոլիստ՝ Վալերի Ալեքսանյան, Վարազդատ Հարոյան և Արթուր Յուսպաշյան։

Հիշեցնենք, որ «Եվրո–2012» ընտրական փուլի Հայաստան–Մակեդոնիա դիմակայությանը որակազրկման պատճառով չի մասնակցի նաև հավաքականի մեկ այլ կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանը։

Այս խորագրի վերջին նյութերը