Լրահոս

06.10.2011 14:36


Ա. Մարտիրոսյան. «Երկխոսությունը ներքաղաքական պայմանավորվածության համար էր»

Այսօր հրավիրված ասուլիսին ԱԺ«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը ասել է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը զբաղված են քարոզարշավով։ «Քաղաքական կյանքը սկսել է ակիվանալ բացառապես նախընտրական գործընթացների հետ կապված»,–նշել է բանախոսը։

Արմեն Մարտիրոսյանը կարևորել է ԵԽԽՎ–ում ընդունած Հայաստանի մասին բանաձևը, որն ըստ նրա՝ կազդի ընտրական գործընթացների վրա։

Ինչ վերաբերում է ՀԱԿ–իշխանություն առկախված երկխոսությանը՝ պատգամավորն ասել է. «Մեկ է, հասարակությունը այդ երկխոսությունից ոչինչ չէր շահելու, դա ընդամենը ներքաղաքական պայմանավորվածության համար էր»։

Այս խորագրի վերջին նյութերը