Քաղաքական

15.04.2023 10:45


Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են հայրենիք. Բաքվի որոշումը

Ադրբեջանցի մարզիկները վերադառնում են հայրենիք. Բաքվի որոշումը

Ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը, նրանք վերադառնում են հայրենիք։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և երկրի ազգային օլիմպիական կոմիտեն։

«2023 թվականի ապրիլի 14-ինէ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ, պաշտոնապես հավատարմագրված անձի կողմից ցուցադրաբար այրվել է Ադրբեջանի դրոշը։

Այն պայմաններում, երբ Հայաստանում տիրում է ատելության նման մթնոլորտ, ապահովված չէ անվտանգությունը, ադրբեջանցի մարզիկների բնականոն մասնակցությունը մրցումներին հնարավոր չէ հոգեբանական ճնշման պատճառով։

Հաշվի առնելով այս ամենը՝ ադրբեջանցի մարզիկներին հայրենիք վերադարձնելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Հայաստանը պետք է ապահովի նրանց անվտանգ վերադարձը»,-ասված է պաշտոնական հայտարարության մեջ։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը