Կարծիք

14.04.2023 19:53


Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան չի դատապարտվել ԵԱՀԿ կողմից․ պատգամավորը՝ ԵԱՀԿ նախագահին

Ադրբեջանի սանձազերծված ագրեսիան չի դատապարտվել ԵԱՀԿ կողմից․ պատգամավորը՝ ԵԱՀԿ նախագահին

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ մշտական պատվիրակության կազմում հանդիպել եմ Հայաստան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին։

Խոսել եմ Հայաստանի և Արցախի անվտանգային մարտահրավերներից և կատարել հետևյալ շեշտադրումները․

1. ԵԱՀԿ-ի և միջազգային մի շարք կառույցների կողմից վարվող կրկնակի ստանդարդների քաղաքականությունը վարկաբեկում է նրանց հեղինակությունը, սասանում միջազգային իրավունքերին և սկզբունքներին վերջիններիս հայտարարցած կանոնադրական նորմերն ու հանձնառությունները։

2. Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված և այսօր շարունակվող ագրեսիան չի դատապարտվել ԵԱՀԿ կողմից։

3. Ավելի գործուն քայլերի ժամանակն է։ Ադրբեջանը արհամարհում է մի միջազգայի դատարանի որոշումները, մի շարք երկրների դատապարտող արտահայտությունները, ինչը պարտադրում է Ադրբեջանի նկատմամբ սանկցիաների կիրառումը։

4. Ադրբեջանի կողմից հետևողականորեն վարվող ցեղասպանական քաղաքականությունը ապացուցում է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Ուժի սպառնալիքով ձեռքբերված խաղաղությունը չի կարող կայունացնել տարածաշրջանը։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը