Լրահոս

06.10.2011 14:22


Իսպանիան միացել է ՆԱՏՕ–ի հակահրթիռային պաշտպանության համակարգին

Իսպանիան միացել է ՆԱՏՕ–ի հակահրթիռային պաշտպանության համակարգին

«Ռոյթերս» գործակալությունը գրում է, որ Իսպանիան համաձայնություն է տվել մտնել ՆԱՏՕ–ի հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգ։ Համապատասխան համաձայնագրի ստորագրման մասին երեկ կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել են Իսպանիայի վարչապետ Լուիս Ռոդրիգես Սապատերոն, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և ԱՄՆ–ի պաշտպանության նախարար Լեոն Պանետան։

Պանետայի խոսքերով՝ «Aegis» բալիստիկ հրթիռներից պաշտապանվելու՝ ամերիկյան համակարգով համալրված չորս նավեր կտեղակայվեն Իսպանիայի Ռոտա քաղաքի ռազմաօդային ուժերի հենակետում։

Նախատեսվում է, որ ՆԱՏՕ–ի հակահրթիռային պաշտպանության եվրոպական համակարգը կսկսի գործել 2012թ., իսկ համակարգի ամբողջական տարածումը կավարտվի 2018թ.։

Այս խորագրի վերջին նյութերը