ՀՀԿ պատգամավոր. «Առաջին նախագահը նման արտահայտություններ կարող է անել միայն իր շրջապատի մասին»
Երեկ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը հայտարարել է, թե արտագաղթի ամենամեծ պատճառը կոռուպցիան է և որ այսպիսի թալան սեփական ժողովրդի նկատմամբ, որը իրականացնում են այսօրվա իշխանությունները, ո՛չ մոնղոլները, ո՛չ թուրքերը, ո՛չ ոք չի արել:
–Ամենավատն այն է, որ գոնե հույս էլ չկա, որ էս վիճակը կփոխվի, և եթե մեզ՝ ձեզ հետ միասին, չհաջողվի ապացուցել, որ կա այդ հույսը և կարելի է ազատվել այս տականքներից, ավազակներից ու սրիկաներից...,- ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
«7օր»–ը ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանից փորձել է ճշտել, թե արդյոք ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Լևոն Տեր–Պետրոսյանը այսօրվա իշխանություններին կրկին անվանել է տականք, ավազակ ու սրիկա։
Մեզ հետ զրույցում նա նշել է.
–Ես կարծում եմ, որ առաջին նախագահը շատ է իջել իր դիրքերից և նման արտահայտություններ կարող է անել միայն իր շրջապատի մասին։
Մեր այն հարցին, թե իսկ ինչպե՞ս էր, որ իշխանությունն իրեն սրիկա, տականք անվանող ՀԱԿ–ի հետ երկխոսում էր՝ Գագիկ Մելիքյանն ասել է, թե իրենք նախաձեռնեցին այդ երկխոսությունը, որպեսզի մարդիկ հասկանան, որ իրենք այդ մակարդակի վրա չեն, այլ ավելի բարձր։
Ինչ վերաբերվում է Լևոն Տեր–Պետրոսյանի այն հայտարարությանը, թե արտագաղթը պայմանավորված է ղարաբաղյան խնդրով, ապա ՀՀԿ–ական պատգամավորը նշել է, թե այն ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում՝ գլոբալ զարգացումների հետևանք է։

7or.am