Լրահոս

06.10.2011 12:57


Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է Տեր–Պետրոսյանի խոսքերին

Վահան Հովհաննիսյանն անդրադարձել է Տեր–Պետրոսյանի խոսքերին

Երեկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը անդրադառնալով արտագաղթին՝ նշել է, թե դրա օբյեկտիվ պատճառը հայթուրքական հարբերությունների և ղարաբաղյան հարցի չկարգավորված լինելն է։

–Սա, այո՛, Հայաստանի զարգացմանը խոչընդոտող խնդիրներ են և մինչև այս երկու խնդիրները չլուծվեն՝ Հայաստանը նորմալ, բարգավճման զարգացման հնարավորություն ունեցող պետություն չի դառնա, ինչքան էլ ինձ մեղադրեք այս պնդման համար։ Ուզում եք՝ հարյուր տարի մեղադրեք՝ չի դառնալու,–ասել է նա։

«7օր»–ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի՞ է արտագաղթն այս խնդիրներով պայմանվորել՝ ասել է, թե որպես օբյեկտիվ պատճառներից մեկը՝ այդ խնդիրներն իսկապես գոյություն ունեն, բայց ամբողջությամբ, որպես միակ և հիմնական պատճառ դա դիտարկել չի կարելի։

Ժողովրդի դժգոհության պատճառը այդ դժվարությունների ճնշումը չի, այլ երկրում տիրող անարդարությունը, ոչ արդյունավետ կառավարումը, ադմինսիտրատիվ մեթոդների սխալ օգտագործումը, սխալ տնտեսվարումը, չակերտներում ասված լիբերալիզմի սխալ գիտակցումը և կիրառումը ու բազմաթիվ այլ արատներ, որոնց վերացումը ո՛չ ադրբեջանցիներից է կախված, ո՛չ թուրքերից, ո՛չ էլ Մինսկի խմբից, այլ մեր իշխանություններից։ Այն իշխանություններից, որոնց Տեր–Պետրոսյանը թվարկում է՝ իրենից, նրան հաջորդած նախագահից և երրորդ նախագահից, որոնք, հավանաբար, չկարողացան ձևավորել այնպիսի թիմեր, այնպիսի էֆեկտիվ տնտեսական քաղաքականություն երկրի ներսում, որը հնարավոր դարձներ օբյեկտիվ գործոնների ճնշումը թուլացնել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը