Քաղաքական

13.04.2023 19:38


Ես պնդում եմ, թող հրապարակի, եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Ես պնդում եմ, թող հրապարակի, եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է․ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին

Իրենց գժի տեղ դնելով, կոպտորեն խախտելով արարողակարգի մասին ՀՀ օրենքը, Հայաստանում բացահայտ և, իրենց կարծիքով, նաև ծածուկ հակառուսական տրամադրություններ առաջացնելով, իր «կառուցողական գործընկերոջ» հետ սեպարատ բանակցություններ վարելով, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին մարտի 1-ի դեպքերի հետ հարուցված քրեական գործով անհիմն մեղադրանք առաջադրելով են ՀՀ գործող իշխանություններ փչացրել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ուզո՞ւմ եք շարունակեմ, բայց անիմաստ է»,-հավելեց Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի կողմից նախօրեին հնչեցրած այն հայտարարությունը, թե «հենց իրենց իշխանության օրոք է առաջին անգամ Ռուսաստանը Ադրբեջանի հետ բազմամիլիարդանոց զենքի գործարք արել» և որ ինքն այդ մասին տեղեկացել է «Սերժ Սարգսյանի կողմից գրված մի նամակից»` ՀՀ երրորդ նախագահն ասաց․

«Դժվար է ինձ մեկնաբանել, որովհետև եթե Հայաստանի կառավարիչը ԱԺ ամբիոնից փորձում է խոսել իմ կողմից ստորագրված գաղտնի գրիֆով նամակի մասին, էլ ի՞նչ ասեմ։ Միայն կարող եմ ասել հետևյալը, որ ես երբեք որևէ փաստաթուղթ՝ լինի դա նամակ, համաձայնագիր կամ որևէ այլ փաստաթուղթ, լինեն դրանք գաղտնի գրիֆով, թե սովորական, երբեք որևէ մի բան չեմ ստորագրել, որի համար որևէ հայ կարող է ամաչել։ Թող անհամեստ չհնչի, ընդհակառակը՝ բոլոր փաստաթղթերը եթե հրապարակեն, մարդիկ կտեսնեն, թե ինչպես է պաշտպանվել հայկական շահը, հայկական պետությունների շահը։

Ես պնդում եմ՝ թող հրապարակի, այդտեղ որևէ խնդիր չկա, ինքն իրավունք ունի։ Ես պնդում եմ, թող հրապարակի։ Եթե չհրապարակի, ապա ինքը ստախոս է»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը