Քաղաքական

13.04.2023 15:29


«Հայերի արյուն ենք թափել». ո՞վ է տեսանյութի միջի և արդեն վնասազերծված ադրբեջանցին, ի՞նչ է ասում տեսանյութում

«Հայերի արյուն ենք թափել». ո՞վ է տեսանյութի միջի և արդեն վնասազերծված ադրբեջանցին, ի՞նչ է ասում տեսանյութում

Նոր մանրամասներ են հայտնի դարձել ժամեր առաջ Սյունիքի Աճանան գյուղի երիտասարդների կողմից հայտնաբերված ադրբեջանցու մասին, որը օրեր առաջ ընկերոջ հետ հատել էր Հայաստանի սահմանը և երեք օր է նրան էին որոնում:

Պարզվել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետի պահակին սպանելուց հետո նրա հեռախոսով ուղիղ եթեր է մտել, տեսանյութը արդեն տարածվել է:

Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Արդեն այսօր տեղեկություն տարածվեց, որ սպանությունը կատարել է Հայաստանի Սիսիան համայնքի բնակավայրեր ներթափանցած 2-րդ ադրբեջանցին:

«Եկել են Նախիջևանով, հասել Վահանավանքի վերևի աջ կողմի սարը, Շղարշիկ բնակավայրում էլ տեղի է ունեցել սպանությունը»,-ասել է 168.am-ի աղբյուրը:

Ըստ նրա՝ սպանությունը կատարելուց հետո ադրբեջանցին վերցրել է ԶՊՄԿ-ի սպանված պահնորդի հեռախոսը, այդ հեռախոսով ուղիղ եթեր արել, սպառնացել հայերին ու հանգիստ հեռացել: Տեղեկություններ կան, որ Կովսականով անցել է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ:

Ահա այդ ադրբեջանցու ուղիղ հեռարձակման տեսանյութը. «Հայտարարում եմ ամբողջ աշխարհին։ Երդվում եմ միակ Աստծո անունով, մեզ արարող Աստծո անունով։ Եկել հասել են Հայաստան (մեջ)։ Հայերի արյուն ենք թափել։ 400-500 հայի գլուխ ենք կտրել։ Հիմա էլ դեռ ողջ ենք, չենք մահացել։ Աստված տա, չենք մահանա։ Եթե մահանանք էլ մեր մեղքերին թողություն տվեք։ Մենք հայրենիքի դավաճան չենք, հայրենիքի արժանապատվությունը պահողն ենք»,-տեսանյութում ասում է ադրբեջանցին:

Հենց այս ադրբեջանցուն են քիչ առաջ բռնել Կապանում:

Հատկանշական է, որ այսօր ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն այսօր Facebook-ի իր էջում գրել էր. «Այս պահին հանցագործությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վերաբերյալ քննությամբ որևէ տվյալ չի ստացվել և չունենք։

Եթե ենթադրություններից դուրս ոմանք կարող են իրենց հայտնի, որոշակիություն ունեցող տվյալներ ունենալ հանցագործությունն ընդհանրապես կատարողների վերաբերյալ, ապա կարող են ու պարտավոր են հայտնել վարույթն իրականացնող մարմնին»:

Այս խորագրի վերջին նյութերը