Կառավարությունն առանց մրցույթի շուրջ 79 մլն դրամի համաձայնագիր է կնքել Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության հետ
Կառավարությունը հերթական խոշոր գործարքն է իրականացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբորը՝ Կառլեն Սիմոնյանին պատկանող «Եվրոասֆալտ» ընկերության հետ։
Գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը 23 օր առաջ մոտ 79 միլիոն դրամի համաձայնագիր է կնքել Կառլեն Սիմոնյանի ընկերության հետ՝ Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգևան ավտոճանապարհի հիմնանորոգման համար։
Բանն այն է, որ հիշյալ ճանապարհահատվածի շինարարությունն արդեն ավարտվել է եւ սույն համաձայնագրից չի երեւում, թե ինչ նպատակով է Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու պետական բյուջեից այդքան գումար տվել Ալեն Սիմոնյանի եղբորը։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Նարեկ Մանուկյանը 3 օր առաջ խոստացավ MediaHub-ին պարզաբանում տալ խոշոր գործարքի վերաբերյալ, սակայն մինչ այս պահը որեւէ արձագանք չկա։
Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Մ-2 հանրապետական նշանակության Այնթապ-Մխչյան-Արտաշատ-Այգեւան ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են դեռեւս փետրվարին, որի պայմանագրի արժեքը շուրջ 1,7 մլրդ դրամ էր։ Այս ճանապարհի որոշ հատվածների հիմնանորոգման համար հայտարարված մրցույթում Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը մրցակիցներին հաղթեց ընդամենը 500 հազար դրամ պակաս գին առաջարկելով։
Իշխանությունները պետք է հանրությանը բացատրեն, թե ինչպես է որոշվել ԱԺ նախագահի եղբոր ընկերության հետ մոտ 79 միլիոն դրամի համաձայնագիր կնքել գնում չհանդիսացող ծախս «ընթացակարգով» եւ ինչու նախապատվությունը չեն տվել մրցութային եղանակին, ինչպես պահանջում է օրենքը։

Լիա Սարգսյան