ՀՀ ԱԱԾ-ն չի հայտնում Տեղ գյուղի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքի մակերեսը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել Սյունիքի մարզի Տեղ գյուղի շրջանում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական տարածքի մակերեսը։
Գերատեսչությունում միայն կրկնել են Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ 12 կիլոմետրանոց հատվածից հաջողվել է հստակեցնել տեղակայման կետերը 7 կմ հատվածում:
«5 կմ-ի որոշ հատվածներում, որտեղ ադրբեջանական կողմը 100-300 մետր ներթափանցել է ՀՀ տարածք, աշխատանքների շարունակվում են»,-ասված է մեր հարցման պատասխանում։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ բարելավման մասին էր ավելի վաղ հայտարարել ԱԱԾ-ն, նշել են, որ այդ մասին համապատասխան պարզաբանում արդեն իսկ տվել է Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ։
Նշենք, որ հարցման պատասխանը ստացվել էր նախքան ապրիլի 11-ին Ադրբեջանի զինված ուժերի սադրանքը, որի ընթացքում զոհվել է 4 և վիրավորվել 6 հայ զինծառայող:
Նմանատիպ հարցում՝ Տեղ գյուղի տարածքում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքի մակերեսը նշելու խնդրանքով, Sputnik Արմենիան ուղարկել է նաև ՀՀ պաշտպանության նախարարություն, սակայն առայժմ պատասխան չկա։
Ընդ որում, տեղի բնակիչների տվյալներով, Ադրբեջանն այդ շրջանում վերահսկում է շուրջ 100 հա տարածք։
Ավելի վաղ ՊՆ-ում հրաժարվել էին նշել հայկական տարածքների ընդհանուր մակերեսը, որն Ադրբեջանը օկուպացրել էր 2021-2022 թվականներին։
2023 թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտարարել էր Հայաստանի տարածքը Լաչինի միջանցքին միացնող ճանապարհահատվածի 5 կետերում Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման մասին։ Այդ ժամանակ ԱԱԾ-ն հայտնել էր ադրբեջանական կողմից պայմանավորվածությունների խախտման մասին՝ նշելով, որ Բաքուն, չսպասելով ճշգրտումներին, ինժեներական աշխատանքներ է սկսել։ Այնուհետև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ իրավիճակը պետք է կարգավորեն երկու երկրների քարտեզագրողները: