Հրապարակ» թերթը գրում է․ «Նախօրեին Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման պատճառը բանակում տիրող անտերությունն է, որի մասին երեկ ուղղակի կամ անուղղակի հաստատեցին հենց իրենք՝ իշխանականները։ ԱԺ-ում տեղի ունեցած քննարկում-հարցուպատասխանից, ինչպես նաև որոշ ՔՊ-ականների հարցազրույցներից պարզ դարձավ, որ մասնավորապես Տեղ գյուղի հայ դիրքապահները թողնված են եղել բախտի քմահաճույքին՝ ո՛չ դիրքերն են ճշտված, ո՛չ խրամատներ կան, իսկ դիրքապահների և հրամանատարական կազմի վրա էլ դրված է ադրբեջանցիների հետ լեզու գտնելու պարտավորությունը։
Ակնհայտ դարձավ, որ բանակին, իսկապես, չկրակելու հրաման է տրված։ Նշենք, որ Տեղում կատարվածի վերաբերյալ ՊՆ-ի տարածած տեսանյութում երևում է, որ ադրբեջանական պիկապը մոտենում է, մերոնք չեն կրակում։ Իշխանական սյունեցի պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանն ու Արմեն Խաչատրյանը երեկ դա բացատրում էին նրանով, որ չեն կրակել, որովհետև ադրբեջանցի և հայ հրամանատարների միջև դիրքային հարցերով բանակցություններ պիտի տեղի ունենային։ Փնթի «կռուտիտը» դարձել է իշխանությունների արդարացման միակ միջոցը։
Նման մի «կռուտիտով» հանդես եկավ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը․ նա մի կողմից հերքեց ՔՊ-ականներին, թե բանակցություններ չեն եղել, և այդ լիազորությունները սահմանազատման, սահմանագծման հանձնաժողովի տիրույթում են, բայց, ի վերջո, խոստովանեց․ «Բանակցություն ասվածը լայն հասկացություն է, փոքր հարցի շուրջ անգամ պայմանավորվածությունը բանակցության ձև է։ Որպես կանոն, տեղում լինում են սպաներ, որոնք դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում, բնականաբար, շատ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»։ Բայց վերջում, կրկին անդրդվելի մնալով, հայտարարեց՝ կատարվածը ոչ թե բանակցությունների տապալման հետևանք է, այլ ադրբեջանցիների կողմից իրականացված սադրանք։
«Լիովին համաձայն եմ, որ սադրանք է, այդ դեպքում ինչի՞ կրակ չի բացվել․ մենք իրավունք ունե՞նք զինծառայողներին դնել սպառնալիքի տակ»,-հարց հնչեցրեց պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Բայց փոխնախարարն այդ հարցին էլ հստակ պատասխան չտվեց՝ դրանով իսկ հաստատելով, որ չկրակելու հրաման բանակին տրված է»։
Բանակին չկրակելու հրաման է տրվել․ «Հրապարակ»