Կարծիք

13.04.2023 08:52


Այլ է աշխարհի ամենաժողովրդավարական երկիր Հայաստանը, որտեղ երկիր հանձնած դավաճանի ուղղությամբ հովանոց են նետում և․․․

Այլ է աշխարհի ամենաժողովրդավարական երկիր Հայաստանը, որտեղ երկիր հանձնած դավաճանի ուղղությամբ հովանոց են նետում և․․․

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Վարչապետ կոչեցյալ, դավաճանի ուղղությամբ հովանոց նետած Մալիշկայի արժանապատիվ հայ տիկնոջը մեղադրանք է առաջադրվել։

Այս առիթով հիշեցի ժողովրդավարության ջահակիր երկրի ղեկավարի հետ կատարված,նման, բայց շատ ավելի կոպիտ միջադեպ։

2008թ․ ԱՄՆ-ի կողմից օկուպացված Իրաքում, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի մամլո ասուլիսի ժամանակ,եգիպտացի լրագրող Մոնթազար ալ-Զեյդին Ջորջ Բուշի վրա նետեց իր կոշիկները, բղավելով «Սա քեզ իրաքցիների կողմից նվեր։

Սա հրաժեշտի համբույր է, դու իսկական շուն ես»։ Արաբական մշակույթում կոշիկ նետելը համարվում է ամենամեծ վիրավորանքը։

Անմիջապես միջադեպից հետո, Ջորջ Բուշը հարցազրույց տվեց «ABC» հեռուստաալիքին, ասելով, որ կոշիկ նետող երիտասարդի նկատմամբ չարություն չունի, դեպքը զավեշտալի էր և այն բնորոշ է ազատ հասարակությանը։

Այլ է աշխարհի ամենաժողովրդավարական երկիր Հայաստանը, որտեղ երկիր հանձնած դավաճանի ուղղությամբ հովանոց են նետում և․․․

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը