Այսօր խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա գնալով հասնում է ահագնացող չափերի: Եվ պատճառը միայն այն չէ, որ գերտերություններն ու ֆինանսական հզոր կառույցները դեռ դուրս չեն եկել ճգնաժամից, այլ առաջին հերթին այն, որ մեր կառավարությունն ու հատկապես ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները բացարձակապես անընդունակ էին էքստրեմալ պայմաններում արդյունավետ լուծումներ գտնելու եւ ճգնաժամը, եթե ոչ հաղթահարելու, ապա գոնե մեղմելու հարցում: Ի դեպ, դեռ մինչ այս ճգնաժամը մեր կառավարությունն արդեն գտնվում էր քաղաքական ճգնաժամի ազդեցության տակ, որի արդյունքում էլ կազմել էր տնտեսագիտորեն հիմնազուրկ մի ուռճացված բյուջե: Այս չհիմնավորված լավատեսական փաստաթուղթը չենք կարող անգամ բարի մտադրությունների արտահայտություն համարել, քանզի վաղօրոք պարզ էր, որ այդ բարձր ցուցանիշների կատարումը հնարավոր էր ընդամենը մի կարճ ժամանակահատվածում, այն էլ հարկային կոշտ վարչարարության արդյունքում, որը միանգամայն անհամատեղելի է տնտեսական աճի հետ: Ուստի նման մոտեցումը նպատակ էր հետապնդում երկրում առկա հասարակական անվստահության մթնոլորտը ցրել ֆինանսական աճպարարություններով, միաժամանակ հանրությանը մոլորության մեջ գցելով համաշխարհային նշանակության լայնամասշտաբ պրոյեկտների իրականացման ու երկրում բարեկեցության շեշտակի բարձրացման տեսլականով:
Այս տարվա 1-ին եռամսյակի ֆինանսատնտեսական արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ մեր կառավարության կողմից իրավիճակին ոչ համարժեք արձագանքելու հետեւանքով երկրում նկատվել է նախատեսված ցուցանիշներից շեշտակի անկում' տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ մանրածախ առեւտրի, այն էլ ՀԴՄ կտրոնների այդ տխրահռչակ վիճակախաղի շնորհիվ: Մինչդեռ, այդ ակցիայի ընթացիկ ուսումնասիրությունն ակնհայտ դարձրեց, որ այն ավելի շատ վնասներ բերեց, քան օգուտ, քանզի դրականը ո՛չ շոշփելի է, ո՛չ էլ անգամ նկատելի: Իսկ պատճառն այն է, որ իշխանավորները ոչ միայն չեն տիրապետում երկրի տնտեսական վիճակին, այլեւ, պարզվում է, բացարձակապես անտեղյակ են մեր քաղաքացիների հոգեբանությանը, այլապես չէին փորձի ողջ ժողովրդին «բախտավոր դրուժիննիկ» դարձնել, դրանով իսկ փաստելով, որ անընդունակ են սեփական ուժերով պայքարել ստվերային տնտեսության դեմ: Եթե մեր իշխանությունը լիներ արդար կառավարիչ, ապա կարիք չէր զգացվի հասարակությանը շահագրգռել շահող կտրոնով, գայթակղելով՝ շահումեքդուք, շահումէպետությունը կարգախոսով, քանզի, եթե պետությունը հզոր է ու հարուստ, ապա դրանից ինքնաբերաբար պետք է շահեինք բոլորս' նրա յուրաքանչյուր քաղաքացին:
Այս ծանր վիճակում հայտնված մեր իշխանություններին աջակցելու նպատակով' «ԴԵՄՊՐՈՍ» հասարակական կազմակերպության անդամները, ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն, նախաձեռնում են «կտրոնահավաք», եւ յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը նախորդ ամսվա հավաքված ՀԴՄ կտրոնները կհանձնեն ՀՀ կառավարություն, որպեսզի շահելու դեպքում այդ գումարները մնան նրա տրամադրության տակ:
Հուսով ենք, որ մեր իշխանություններն, ի վերջո, կսթափվեն եւ կկարողանան գտնել արդյունավետ մեխանիզմներ՝ չքավորության եզրին հասած մեր ժողովրդի մի ստվար հատվածին այս օրհասական վիճակից դուրս բերելու համար, իսկ մենք էլ մեր հերթին հնարավորություն կստանանք շոշափելի ու գործնական աջակցություն ցուցաբերել մեր պետությանն ու ժողովրդին:
«ԴԵՄՊՐՈՍ» ՀԿ հայտարարությունը
Այսօր խիստ մտահոգիչ է այն հանգամանքը, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեր երկրի վրա գնալով հասնում է ահագնացող չափերի: Եվ պատճառը միայն այն չէ, որ գերտերություններն ու ֆինանսական հզոր կառույցները դեռ դուրս չեն եկել ճգնաժամից, այլ առաջին հերթին այն, որ մեր կառավարությունն ու հատկապես ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները բացարձակապես անընդունակ էին էքստրեմալ պայմաններում արդյունավետ լուծումներ գտնելու եւ ճգնաժամը, եթե ոչ հաղթահարելու, ապա գոնե մեղմելու հարցում: Ի դեպ, դեռ մինչ այս ճգնաժամը մեր կառավարությունն արդեն գտնվում էր քաղաքական ճգնաժամի ազդեցության տակ, որի արդյունքում էլ կազմել էր տնտեսագիտորեն հիմնազուրկ մի ուռճացված բյուջե: Այս չհիմնավորված լավատեսական փաստաթուղթը չենք կարող անգամ բարի մտադրությունների արտահայտություն համարել, քանզի վաղօրոք պարզ էր, որ այդ բարձր ցուցանիշների կատարումը հնարավոր էր ընդամենը մի կարճ ժամանակահատվածում, այն էլ հարկային կոշտ վարչարարության արդյունքում, որը միանգամայն անհամատեղելի է տնտեսական աճի հետ: Ուստի նման մոտեցումը նպատակ էր հետապնդում երկրում առկա հասարակական անվստահության մթնոլորտը ցրել ֆինանսական աճպարարություններով, միաժամանակ հանրությանը մոլորության մեջ գցելով համաշխարհային նշանակության լայնամասշտաբ պրոյեկտների իրականացման ու երկրում բարեկեցության շեշտակի բարձրացման տեսլականով:
Այս տարվա 1-ին եռամսյակի ֆինանսատնտեսական արդյունքների ամփոփումը ցույց տվեց, որ մեր կառավարության կողմից իրավիճակին ոչ համարժեք արձագանքելու հետեւանքով երկրում նկատվել է նախատեսված ցուցանիշներից շեշտակի անկում' տնտեսության բոլոր ոլորտներում, բացառությամբ մանրածախ առեւտրի, այն էլ ՀԴՄ կտրոնների այդ տխրահռչակ վիճակախաղի շնորհիվ: Մինչդեռ, այդ ակցիայի ընթացիկ ուսումնասիրությունն ակնհայտ դարձրեց, որ այն ավելի շատ վնասներ բերեց, քան օգուտ, քանզի դրականը ո՛չ շոշփելի է, ո՛չ էլ անգամ նկատելի: Իսկ պատճառն այն է, որ իշխանավորները ոչ միայն չեն տիրապետում երկրի տնտեսական վիճակին, այլեւ, պարզվում է, բացարձակապես անտեղյակ են մեր քաղաքացիների հոգեբանությանը, այլապես չէին փորձի ողջ ժողովրդին «բախտավոր դրուժիննիկ» դարձնել, դրանով իսկ փաստելով, որ անընդունակ են սեփական ուժերով պայքարել ստվերային տնտեսության դեմ: Եթե մեր իշխանությունը լիներ արդար կառավարիչ, ապա կարիք չէր զգացվի հասարակությանը շահագրգռել շահող կտրոնով, գայթակղելով՝ շահում եք դուք, շահում է պետությունը կարգախոսով, քանզի, եթե պետությունը հզոր է ու հարուստ, ապա դրանից ինքնաբերաբար պետք է շահեինք բոլորս' նրա յուրաքանչյուր քաղաքացին:
Այս ծանր վիճակում հայտնված մեր իշխանություններին աջակցելու նպատակով' «ԴԵՄՊՐՈՍ» հասարակական կազմակերպության անդամները, ցուցաբերելով բարձր քաղաքացիական գիտակցություն, նախաձեռնում են «կտրոնահավաք», եւ յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը նախորդ ամսվա հավաքված ՀԴՄ կտրոնները կհանձնեն ՀՀ կառավարություն, որպեսզի շահելու դեպքում այդ գումարները մնան նրա տրամադրության տակ:
Հուսով ենք, որ մեր իշխանություններն, ի վերջո, կսթափվեն եւ կկարողանան գտնել արդյունավետ մեխանիզմներ՝ չքավորության եզրին հասած մեր ժողովրդի մի ստվար հատվածին այս օրհասական վիճակից դուրս բերելու համար, իսկ մենք էլ մեր հերթին հնարավորություն կստանանք շոշափելի ու գործնական աջակցություն ցուցաբերել մեր պետությանն ու ժողովրդին:
ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ
«ԴԵՄՊՐՈՍ» ՀԿ նախագահ