Կարծիք

12.04.2023 17:33


Ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Փաշինյանը շատ աշխույժ «ապացուցում է», որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»

Ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Փաշինյանը շատ աշխույժ «ապացուցում է», որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»

Միացրեք հիմա կառավարություն հարցուպատասխանը ԱԺ-ում: Ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Փաշինյանը շատ աշխույժ «ապացուցում է», որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»:

Արցախի պետականությունը հետևողականորեն ավերող, պատերազմի և պարտության կուսակցության առաջնորդը փորձում է իր ձախողումները հիմնավորել «Մադրիդյան սկզբունքներով», մինչդեռ Ադրբեջանն, ըստ այդ սկզբունքների, ինքն է ընդունել, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք (ոչնչով չսահմանափակված, այսինքն ԼՂՀ-ն անկախություն կարող էր հռչակել), և պաշտոնական Բաքուն ստանձնել էր ինքնորոշման արդյունքները ճանաչելու պարտավորությունը, ընդ որում, Իլհամ Ալիևի վերջին բացահայտումներից տեղեկանում ենք, որ Լաչինն ու Քելբաջարը նույնպես մնալու էին հայկական կողմի վերահսկողության ներքո, և որ միջնորդները բանակցում էին հենց այդ տրամաբանությամբ:

Պատերազմի և պարտության կուսակցության առաջնորդը «հիմնավորում է» Արցախի առաջիկա փաստաթղթավորված հանձնումը: Եթե ​​այս գործընթացը չկանգնեցվի, ապա ժպիտով, ինչպես այսօր, նա «կհիմնավորի», որ ««Մադրիդյան սկզբունքների» պատճառով Հայաստանի տարածքում պետք է ստեղծվի «Արեւմտյան Ադրբեջանի» ադրբեջանական քվազիպետություն»»։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը