Քաղաքական

12.04.2023 14:01


Հետևանքները ծանր կլինեն․ Բայրամովը սպառնացել է հայերին

Հետևանքները ծանր կլինեն․ Բայրամովը սպառնացել է հայերին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հավատարիմ մնալով ալիևյան ռեժիմի քարոզչամեքենայի տրամաբանությանը, հերթական առիթն է օգտագործել՝ մեղադրանքներ հնչեցնելու հայկական կողմի հասցեին։

«Երբ դրական քայլեր են ձեռնարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, Բաքուն դառնում է Հայաստանի քաղաքական և ռազմական սադրանքների ականատեսը»։

Այս մասին Բայրամովը հայտարարել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Ցավոք, սա առաջին անգամը չէ, որ Հայաստանը դիմում է ռազմաքաղաքական սադրանքների, մինչդեռ քայլեր են ձեռնարկվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Իսկ հայկական հատուկ կորպուսի հրամանատարի և նրա տեղակալի ներկայությունը միջադեպի վայրում և փոխհրաձգության ժամանակ, վկայում է այն մասին, որ երեկվա միջադեպը լավ մտածված ծրագիր էր»,-ասել է ադրբեջանցի նախարարը։

«Հայաստանը պետք է խուսափի այս վտանգավոր և սադրիչ քայլերից, որոնց հետևանքները կարող են սարսափելի լինել Հայաստանի համար, ինչպես երեկ»,-նշել է Բայրամովը։ Նրա խոսքով, Հայաստանի միջամտությունը ԼՂ հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին անընդունելի է.

«Բանակցությունները շարունակվելու են։ Ադրբեջանական կողմն առաջարկել է հանդիպում անցկացնել Բաքվում։ Սակայն Հայաստանի միջամտությունն ադրբեջանական հասարակությանը հայ բնակչության վերաինտեգրման գործընթացին անընդունելի է»։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը