Լրահոս

06.10.2011 10:22


Նիկոլյա Սարկոզի.«Չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը»

Նիկոլյա Սարկոզի.«Չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը»

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյան Սարկոզին «Մեդիամաքս» գործակալությունը տված հարցազրույցի  ժամանակ անդրադառնալով ԼՂ խնդրին ասել է, թե խաղաղությունն այլընտրանք չունի և  կողմերից յուրաքանչյուրը պետք է ուժ գտնի` իր ատելությունը հաղթահարելու և հաշտության ու համագործակցության ուղին բռնելու համար:

–Հենց այս ուղին է, որ դուք, հայերդ ու ադրբեջանցիներդ, պետք է ընտրեք: Ձեր համար նույնպես եկել է խաղաղության ռիսկին գնալու պահը, քանի որ չկա ավելի մեծ վտանգ, քան ստատուս-քվոյի պահպանումը, որը ծնում է պատրանքներ, հրահրում վրեժխնդրություն ևամեն օր էլ ավելի հեռացնում խաղաղության հասնելու հնարավորությունները: Ոչ մի երկիր Ֆրանսիայից լավ չի կարող հասկանալ, թե ինչ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար: Բայց այդքան մահ սփռած եւ այդքան վիշտ պատճառած պատերազմից 17 տարի անց ժամանակն է լուծել հակամարտությունը և գտնել հաշտեցման ուղին: Այս նույն հորդորը կփոխանցեմ Նախագահ Ալիևին Բաքվում, ուր պետք է մեկնեմ Երևան իմ այցից հետո,–ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը